23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էյֆորիան կարող է 2 տարուց էլ չանցնել, հիմա ի՞նչ, 2 տարի ընտրություն չպե՞տք է անենք. Մարուքյան

Բացառում եմ, որ արտահերթ ընտրությունների պարագայում միակուսակցական խորհրդարան ունենանք, որովհետեւ Սահմանադրությունն այդ հարցը կարգավորել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեսակոտ, որ էյֆորիկ այս ֆոնի պարագայում ընտրություններում կարող է ձեւավորվել միակուսակցական խորհրդարան:

«Կարող ենք ունենալ մեկ ուժի հեգեմոնիա, բայց ես չէի հիմնվի էյֆորիկ ֆոնի մասին հայտարարությունների վրա, որովհետեւ էյֆորիան կարող է երկու տարուց էլ չանցնել: Հիմա ի՞նչ, 2 տարի ընտրություն չպե՞տք է անենք: Ես ավելի շատ կկենտրոնանայի քաղաքական ուժերի պատրաստված լինելու հանգամանքի վրա, որովհետեւ դա արդարության չափանիշների մեջ է: Արդարության չափանիշ սահմանում է այն, որ բոլոր քաղաքական ուժերը ունեցել են հավասար հնարավորություններ պատրաստվելու համար ընտրություններին»,-հայտարարեց Մարուքյանը:

Հարցին, թե եթե դեկտեմբերին լինեն արտահերթ ընտրություններ, քաղաքական ուժերը կունենա՞ն հավասար հնարավորություններ, Մարուքյանը պատասխանեց, որ կոնկրետ իրենք պատրաստ են ընտրությունների, որովհետեւ հենց նոր են դուրս եկել ընտրություններից:

Նա խնդիր է համարում, որ կարող է մինչեւ դեկտեմբեր ընտրական օրենսգիրքը չընդունվել, քանի որ պետք է նաեւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ստանալ: Բացի այդ, ըստ Մարուքյանի, եթե ընտրական օրենսգիրք է փոխվում, ապա պետք է բավարար ժամանակ տրվի, որ քաղաքական ուժերը կարողանան պատրաստվել: 

Մարուքյանը ընդգծեց, որ իրենք կողմ են արտահերթ ընտրությունների հասնելու ցանկացած տարբերակի, այդ թվում հանրային ճնշման. «Մենք վարչապետի նախաձեռնությունը պաշտպանելու ենք»,-ասաց նա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ աշխատանքային քննարկումներ է սկսում խորհրդարանական ուժերի հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ