27 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահին քաղքացիների քանի՞ տոկոսն է մասնակցել քվեարկությանը

Ժամը 17.00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 848.343 քաղաքացիների 34.72 տոկոսը տոկոսը կամ 294 հազար 534 քաղաքացի։ Այս մասին քիչ առաջ ԿԸՀ լրատվական կենտրոնից տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Վերջնական տվյալները կհրապարակվեն 21։00-ին

Հարուցվել է 4 քրեական գործ՝ ընտրակաշառք տալու դեպքերով. Դատախազություն

Դատախազության տվյալներով, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մեկնարկից հետո, ժամը 13.00 ընդհանուր առմամբ ստացվել է ընդրախախտումների վերաբերյալ 123 հաղորդում, որից 29-ը մամուլի հրապարակումներ են, 4-ը սոցցանցերի գրառումներ, 26-ը ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ տեղեկատվություն։ 13։00-ի դրությամբ հարուցվել է 4 քրեական գործ, բոլորը ընտրակաշառք տալու վերաբերյալ։ Ընտրակաշառքի վերջին դեպքը գրանցվել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանում։ Ստացված հաղորդումներից […]

ԱԱԾ տնօրենը՝ ընտրակաշառքների դեմ պայքարի մասին

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու էր եկել նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Պատասխանելով ԲՀԿ գրասենյակում երեկ տեղի ունեցած խուզարկություններին և ընտրակաշառքներին վերաբերող ահազանգներին՝ ասաց, որ ոստիկանությունը կատարում է իր աշխատանքը, և դա ԱԱԾ-ի գործողությունների ոլորտում չէ: Մանրամասները՝ տեսանյութում:

Մահացածները ընտրացուցակներում. ահազանգեր քաղաքացիներից

Մայրաքաղաքի մի քանի ընտրատեղամասերում խախտումներ եւ ընտրացուցակներում անճշտություններ են արձանագրվել։ Aravot.am-ը մի քանի ընտրախախտումներ է արձանագրել Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 7/46 ընտրատեղամասում։ Մի քանի դեպք է եղել, երբ քվեարկելուց հետո ընտրողները թքոտում էին քվեածրարը եւ ամուր փակցնում, հանձնաժողովի նախագահը հորդորում էր՝ «թքով չկպցնել»: Ընտրողներից մեկը քվեարկության էր եկել «военный билет»-ով: Հանձնաժողովի նախագահ Հարություն Հախվերդյանը ընտրական հանձնաժողովի […]

14:00-ի դրությամբ ընտրողների մասնակցության ակտիվությունը

Ժամը 14.00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 848.343 քաղաքացիների 23.72 տոկոսը կամ 201 հազար 268 քաղաքացի։ Այս մասին քիչ առաջ ԿԸՀ լրատվական կենտրոնից տեղեկացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։

«էն տղեն չի, որ բեյջ կրի» … «ակնոցներդ կջարդեմ»

Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի վկայականը տեսանելի չի եղել, այլ բռնել է ձեռքում: Հանձնաժողովի նախագահի համապատասխան պահանջին վստահված անձը պատասխանել է, որ ինքը «էն տղեն չի, որ բեյջ կրի»: Երբ նույն պահանջով նրան դիմել է դիտորդը, վերջինիս սպառնացել է՝ «ակնոցներդ կջարդեմ»: Կատարվածի առնչությամբ կազմվել է արձանագրություն, առկա են տեսագրություններ և […]

Իրանց ասել են՝ արեք

Ժողովուրդ ու լրատվականներ, իզուր մի չարչարվեք խախտումների համար, իզուր մի ասեք, որ քվեաթերթիկ հրապարակել չի կարելի, քանի որ բոլորը հրապարակում են, մի ասեք՝ ջուր, կոլա, պիցցա մի տարեք, քանի որ սաղ ընտրատեղամասերում հրապարակվում է, մի ասեք՝ մահացածներ չլինի, քանի որ արդեն լիքը հրապարակումներ տեսա, որ մահացածների անուններ կան, ու վաբշե, ոչ մի բանի մասին մի […]

Բոլորը քվեարկում են թիմին, թիմի մեջ կան բոլորը. Հայկ Մարությանը արեց իր քայլը

Քաղաքականությունը թիմային գործընթաց է, եւ բոլորը քվեարկում են թիմին, իսկ թիմի մեջ կան բոլորը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» դաշինքի  քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե քաղաքացին քվեարկելով Հայկ Մարությանի օգտին, իրականում ձայն է տալիս նրա՞ն, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց. «Քաղաքականությունը թիմային գործընթաց […]

Էս պայմանն առաջարկել է ինքը. Նիկոլ Փաշինյանի մանդատի հարցը տապալված է

Երևանում ընտրողների թիվը 850 հազար է։ Եթե վաղը ՔՊ-ն չի ստանում 425 հազար քվե, զնաչիտ հեղափոխությունը նիխտ ադաբրյամս։ Գուցե ընկերներս հղում տան ընտրողների մի մասի բացակայության փաստին։ Դեմ չեմ։ Այլ մեթոդ առաջարկեմ. եթե չլինի 65 տոկոս մասնակցություն, 65 տոկոս կողմ ձայնով, այն է՝ 425 հազարկողմ, ՔՊ-ն, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի մանդատի հարցը տապալված է։ Էս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված