Արյունահեղության սպառնալիքներ եւ ճնշում. ԱԺ-ն շրջափակված է. Iravunk.am
Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նիստերի դահլիճում աղմկում էր ու սպառնում արյունահեղությամբ` խոչընդոտելով պատգամավորների քվեարկելու ազատ կամարտահայտմանը: Ավելին` նա պատգամավորներին «հաթաթա» էր տալիս, թե «դուրս չեք գալու այստեղից»` նշելով, որ իրենց կողմնակիցները շրջապատել են խորհրդարանը:
Այս պայմաններում Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին աղմկոտ օրենքի նախագիծը:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս պահին խորհրդարանի շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով: Հնչում են սպառնալիքներ եւ տոտալիտար ճնշում է կիրառվում անձեռնամխելի պատգամավորների նկատմամբ: Պատգամավորները շրջափակված են եւ չեն կարողանում դուրս գալ խորհրդարանի շենքից:
Հավելենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը գողացել է ԱԺ ՀՀԿ եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քվեարկության քարտերը, որպեսզի տապալվի ԱԺ արտահերթ նիստը: