23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի պատասխանը Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել ենք, քննարկել ենք, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով իր և վարչապետի հանդիպմանը։ Սակայն նա այլ մանրամասներ չներկայացրեց։

Ինչ վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանը, որն էլ վարչապետ Փաշինյանը հակահեղափոխություն է համարում, Բաղդասարյանն ասաց, որ վաղը քվեարկման ենթակա նախագիծը հետ կանչելու հարց չի քննարկվել նախագիծ համահեղինակ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ։ Բաղդասարյանը վստահեցրեց՝ այս  օրինագծով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեջ սեպ խրելու նպատակ չեն ունեցել։

«Տեղյակ եմ եղել օրինագծից, սակայն որևէ դեպքում, երբ լինում է քաղաքական համաձայնություն, սեպ խրելու նպատակ չի ունենում։ Սահմանադրականությունն ենք ամրապնդում, որպեսզի ճնշումներ չլինեն, քանի որ մենք ցանկանում ենք, որ նորմալ ձևով ձևավորվի քաղաքական դաշտ, և մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների»,- շարունակեց Բաղդասարյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց՝ սահմանադրական ճանապարհով ցանկացած տիպի ընտրության կողմնակից են։ Հարցին՝ դեկտեմբերին պատրաստ չե՞ն գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

« Ո՛չ»,-ասաց Բաղդասարյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ