06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դա քաղաքական բլեֆ է. Շարմազանովը՝ Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

«Քաղաքական աշունը բուռն է իրադարձություններով: Արտահերթ կամ ավելի ճիշտ հրատապ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի  տալիս ներկայիս իշխանություններին: Այս առիթով բազմիցս նշել եմ իմ կարծիքը. Ազգային ժողովը ընտրվել է օրինական, արդյունքները  ճանաչվել և լեգալացվել են առանց բացառության միջազգային բոլոր դիտորդական կազմակերպությունների կողմից, կրկնում եմ`առանց բացառության: Հետևաբար, իրավական առումով Հայաստանի օրենսդիր մարմինը ինքնալուծարելու որևէ հիմք առկա չէ:

Սահմանադրությամբ պաշտպանված է իշխանությունների հավասարակշռման և տարանջատման սկզբունքը: Սա դոգմա է և պետք է կիրառելի լինի բոլորիս համար, այդ թվում` նոր կառավարության:

Երեկ կառավարության ղեկավարն ինքն իրեն հակասելով հրապարակ նետեց երկուսից երեք ամսում  հրատապ ընտրություններ անցկացնելու գաղափարը: Ընդամենը մեկ ամիս առաջ նա նշում էր, որ իր կարծիքով ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի վերջին կամ հունիսի սկիզբին: Իսկ իշխանափոխությունից անմիջապես հետո Փաշինյանը նշեց, որ մինչ արտահերթ ընտրությունները պետք է ընդունվի նոր ընտրական օրենսգիրք և փոփոխություններ կատարվեն կուսակցությունների մասին օրենքում և այդ ամենին պետք է հասնել քաղաքական ուժերի լիակատար կոնսենսուսի պարագայում: Ու՞ր է ընդունված ընտրական օրենսգիրքը, ու՞ր է կուսակցությունների մասին նոր օրենքը և ու՞ր է վերջապես քաղաքական կոնսենսուսը խորհրդարանական ուժերի միջև: Չկա որևէ բան:

ԱԺ հրատապ ընտրություններ անցկացնելը վտանգի տակ կդնի քաղաքական բազմակարծությունը, իշխանությունների լիակատար տարանջատումը և ճանապարհ կհարթի մեկ անձի քաղաքական լիակատար մենաշնորհի համար: Սա անթույլատրելի է:

Ավելին, նոր իշխանությունը ավելի հեռու գնաց և վարչապետի շուրթերով ՄԱԿ-ի ամոբիոնից Հայաստանում գործող նախկին համակարգը անվանեց ավտորիտար: Այդ առումով ունեմ մի քանի հարց. ո՞ր ավտորիտար երկրում է հնարավոր միջազգային դիտորդները ճանաչեն ընտրությունների լեգիտիմությունը, ո՞ր ավոտրիտար երկրի հետ է Եվրոպական միությունը կնքել խորը համագործակցության համաձայնագիր, այդ ի՞նչ ավտորիտար երկրիր է, որտեղ  ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին թույլ է տրվել խմբակցություն ունենալ խոհրրդարանում, ո՞ր ավտորիտար երկրում է ըստ Սահմանադրության ընդդիմությունը պառլամենտում ունենում առնվազն 30 տոկոս և ԱԺ փոխնախագահ: Եվ նշեք մեկ ավտորիտար երկրի,որտեղ  կարելի է  հասնել իշխանափոխության առանց ցնցումների և առճակատման: Հետևաբար հնչեցված մտքերը ոչ այլ ինչ էին, քան քաղաքական բլեֆի դրսևորում:

Հարգելի գործընկերներ, մեր երկրի թիվ մեկ օրակարգային հարցը ոչ թե խորհրդարանական արտահերթ զարգացումները պետք է լինեն, այլ  անվտանգության ապահովումը մեր ժողովրդի սոցիալական և տնտեսական խնդիրների լուծումը, և ինչպես նոր իշխանության ղեկլավարն էր ասում՝ թռիչքային զարգացման ապահովումը:

Իշխանափոխությունից հինգ ամիս անց արձանագրենք.

1. Չկա թռիչքային զարգացման որևէ նշույլ

2.Հայաստան չի բերվել որևէ  լուրջ ներդրումային ծրագիր

3. Ժողովրդի համար որևէ աշխատատեղ չի ստեղծվել

4. Շփման գծում, չնայած իշխանությունների պայմանավորվածություննեիրին, կրակոցները չեն դադարել:

Սա է փաստը սա է իրականությունը:

Եվ վերջում՝ ևս մեկ փաստ:  Այս ամենի մեղավորը և պատասխանատուն հաստատ Ազգային ժողովը  չէ: Շնորհակալ եմ ուշադրության համար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ