27 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ-ի հայտարարությունը

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին, վերջինիս աջակցած բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր երևանցիներին ու ամբողջ ժողովրդին՝ 2018թ-ի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ այս բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Հայ Ազգային Կոնգրեսը:   Հայտարարության մեջ ասվում է. Այս ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքներն են․ […]

Ինչպե՞ս են խախտվել լրագրողների իրավունքները ընտրությունների ժամանակ /տեսանյութ/

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը անդրադառնալով Երևանի ավագանու ընտություններին լրագրողների և լրատվամիջոցների գործունեության իրավունքների խախտման դեպքերին` «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ ՀՀ-ում տեղի ունեցան ընտրություններ, որոնք որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից: Մելիքյանի խոսքով` նույնիսկ այն խախտումները, որոնք արձանագրել են տեղական դիտորդները, չեն եղել գլոբալ մակարդակի: «Ընտրությունների օրը արձանագրվել է ընդամենկը 1 դեպք՝ 8/5 ընտրատեղամասում, […]

Ով չէր պաշտում, հայտնվում էր «հակաների» ցուցակում և պատժվում, բնականաբար՝ ժողովրդի անունից

Անգլիայի լեգենդար վարչապետ Չերչիլն ասում էր, որ ժողովրդավարությունը կառավարման ամենավատ համակարգն է, բայց մարդկությունը դեռ ավելի լավ բան չի հորինել։ Չերչիլն ուզում էր ասել, որ մյուս համակարգերի հետ համեմատության մեջ է ժողովրդավարությունը լավը։ Ժողովրդավարության հակադիր մոդել է համարվում միապետությունը։ Ժողովրդավարության ու միապետության արանքում կարելի է տեղավորել ավտորիտար ռեժիմների տարատեսակները։ Ժողովրդավարության պայմաններում համարվում է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է իր քվեով։ Ժողովրդավարությունը […]

ՀՀ վարչապետի սիրո ուղերձը ՄԱԿ-ի գագաթաժողովին /տեսանյութ/

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթաժողովին: Միջոցառման մասնակիցները նախ արարողակարգային լուսանկարահանման են մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո սկսվել են աշխատանքային քննարկումները: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը, […]

Սենց էլ ապրում ենք. Ժողովուրդ

Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար եւ ինքնակառավարվող հրամայականի մասին խոսեց եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Բայց արի ու տես, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված։ Ավելին` նախւսրար Հարությունյանը բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր կուսակիցներով՝ ՔՊ–ականներով։ Մշակույթի ՔՊ-ական նախարար […]

Ծառուկյանի «սպիտակ դրոշը» Ժամանակ

Սերժ Սարգպանի հրաժարակաՆից հետո ՀՀԿ-Ն երկար ժամանակ չէր կարողանում ադապտացվել նոր իրակաությաՆը, ինչի դրսեւորումը դարձավ մայիսի 1-ի հայտնի դեմարշը, Երբ ՀՀԿ խմբակցությունը՝ հակառակ նախնական պայմանավորվածությունների, դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը։ Ապրիլ-մայիսի գործընթացում սա ամենանշանային իրադարձություններից մեկն էր, որը, սակայն, ոչ թե կանխում էր հեղւսփոխության հաղթանակը, այլ խաչ էր քաշում Նոր Հայաստանի քաղաքական համա­կարգին ՀՀԿ-ի ինտեգրմւսն հե­ռանկարի, […]

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը դատարան մտագրվել է սեպտեմբերի 17-ին: Նախկին նախագահը Փաշինյանի դեմ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայց է ներկայացրել: Թե վարչապետի արած ո՞ր արտահայտության համար է Քոչարյանը դիմել դատարան […]

Ոստիկանության եւ ԿԸՀ-ի լուռ համաձայնությամբ. Իրավունք

Պարզվում է՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին նախորդող լռության օրը հակաեկեղեցւսկան շարժման ակտիվը հենց իրենց հերթական ցույցի ժամանակ խախտել են ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջը, որով արգելվում է լռության օրը որեւէ քարոգչություն կամ հակաքարոզչություն իրականացնել։ Սակայն այս ամենին որեւէ անդրադարձ չունեցավ ոչ Կենտրոնական ընտրական ւհանձնաժողովը, ոչ ԲՀԿ-ի «քունջուպուճախներում» ընտրակաշառք փնտրող ոստիկանությունը։ Իսկ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այնքան էին տարված նրանով, […]

Փաշինյանը փայլուն հասկանում է՝ ձմռանն ընդառաջ որն է իր գլխավոր խնդիրը. 168 Ժամ

«Ժամանակը սկսում Է աշխատել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացված Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին։ Նրա խոսքով՝ անկասկած, Երեւան քաղաքում Փաշինյանի՝ «Իմ քայլը» դաշինքը հաղթեց, բայց ոչ այնքան համոզիչ, ինչպես «Իմ քայլի» ղեկավարը կցանկանար։ Ըստ նրա, ամեն ինչ նման կերպ ստացվեց նույն վստահության և փողոցային «վառելիքի» […]

Լայվի ու սելֆիի Հայաստանից դուրս գտնվողների գոյության իրավունքը

294 109 քաղաքացի Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկեց ու այո, վերահաստատեց Հայաստանում ապրիլից հետո տեղի ունեցած փոփոխություններին իր հավատարմությունը, այո, նրանք այն քաղաքացիներն էին, որոնք ապրիլին փողոց էին փակում, հրապարակ լցնում, փոփոխություն պահանջում: Ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 370 365 քաղաքացի կամ ընտրողների 43.66 տոկոսը: Սա նշանակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի