06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու ճանապարհի երկու խնդիր ունի. Իգիթյան

«Ես Հայաստանում չեմ տեսնում ՀՀԿ-ի զանգվածը։ Իհարկե, ես տեսնում եմ մարդկանց, ովքեր այս կամ այն ձևով կողմ չեն Նիկոլ Փաշինյանի որևէ ծրագրին կամ նշանակումներին, բայց դա չի նշանակում, որ նրանք ՀՀԿ-ի զանգվածն են»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։

Նրա խոսքով՝ առաջիակայում ընդդիմություն կստեղծվի, բայց ՀՀԿ-ն, ըստ նրա՝ ոչ միայն իշխանություն, այլև ընդդիմություն դառնալու հնարավորություն չունի։

Հարցին՝ այդ դեպքում ո՞ր ուժը կամ ուժերը կարող են ընդդիմություն դառնալ, նա այսպես պատասխանեց. «Մենք հիմա հեղափոխական շրջանում ենք, որտեղ քաղաքական ուժերն աշխատում են շարժումների ձևով։ Հետագայում ընդդիմությունը սովարաբար ստեղծվում է այդ շարժումից։ Թե որն է լինելու, ես չգիտեմ, բայց կարևորն այն է, որ հասարակությունը պետք է վստահի այդ մարդկանց՝ իրականացնելու իրենց պահանջները»։

Հետաքրքրվեցինք՝ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է լինել այդ ընդդիմությունը։ Ի պատասխան՝ նա ասաց, որ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու ճանապարհի երկու խնդիր ունի.

«Նախ՝ չեմ տեսնում հասարակության մեջ մի հատված, որն իրեն լավ է վերաբերվում։ Իհարկե, մենք գիտենք իր ֆինանսական ռեսուրսները և Հայաստանի նման ոչ այդքան հարուստ երկրում կփորձի գումար օգտագործելով՝ խումբ ստեղծել, ինչպես, օրինակ՝ ստեղծում են հիմնարկ։ Բայց մեր իրավապահ մարմինները պետք է հետևեն, որ քաղաքականության մեջ ամեն գումար ծախսելը թափանցիկ լինի։ Կա երկրորդ խնդիրը, որն ամբողջ աշխարհում է ընդունված.

Նույնիսկ ամենաընդունելի քաղաքական գործիչը, որն ոի 30-40 տոկոս հասարակության մեջ, եթե ունի իրեն չհանդուրժող զանգված, որի կրիտիկականը սկսվում է 7 տոկոսից, ինքը չի կարող զբաղվել քաղաքականությամբ, որովհետև ուր էլ գնա, կհավաքվի զգալի զանգված, որը կխանգարի իրեն իրականացնել իր քաղաքական միջոցառումները։ Իսկ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի ձևով կապված է Մարտի 1-ի հետ։ Ես չեմ վախենում, որ ինձ դատի կտան, որովհետև ամեն հայտարարության համար Քոչարյանի վճարովի իրավաբանները մարդկանց դատի են տալիս. այո, Ռոբերտ Քոչարյանը պատասխանատու է Մարտի 1-ի զոհերի, քաղբանտարկյալների համար։ Այստեղ միայն 0038 հրամանը չէ, եղել են նաև բանավոր հրամաններ, որոնք անօրինական էին, դրանք կատարում էին թե՛ դատախազությունը, թե՛ ոստիանությունը, թե՛ ներքին զորքերը, թե՛ բանակը»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ