18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիմա ի՞նչ անենք պարոն Ն … Եթե դուք ի վիճակի չեք՝ զիջե՛ք իվիճակիին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն, ով պատիժը կրում է բաց ռեժիմում, ֆեյսբուքյան իր էջում դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «21 էլ անցավ… Ո՞ւր է Համաներումը Ինչու՞ Շանթը, Սմբոն, Արմենը, Պավլիկը չեն նշում մեզ հետ Անկախությունը։ էս ինչ մղձավանջ է, մենք […]

Հայաստանում լռության օր է

Հայաստանում մեկնարկեց լռության օրը: Կեսգիշերից արգելված է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրարշավի շրջանակում ցանկացած քարոզչություն: Քվեարկությունը տեղի կունենա կիրակի ժամը 08.00-ից մինչեւ 20.00: Ավագանու 65 տեղի համար պայքարում են 12 քաղաքական կուսակցություններ եւ դաշինքներ: Համամասնական ցուցակները գլխավորող անձինք Երեւանի քաղաքապետի պոտենցիալ թեկնածու են:

Երբ դուք Հայաստանի վարչապետ դառնաք, նոր կարող եք …

Սեպտեմբերի 21-ին ժամը 13։00, ինչպես և նախորդ մի քանի օրերին, ես կանգնեցի ՀՀ կառավարության շենքի մուտքի դիմաց, ձեռքումս պաստառ՝ «Հայոց մայրե՛ր, դուք կո՞ղմ եք, որ ձեր զինվոր որդիներին ուղարկեն Սիրիա։ Ինչու՞ եք լռում»։ Օրը տոնական էր, հրապարակում երեխաները գունավոր կավիճներով Արարատ և եռագույն դրոշ էին նկարում, բեմահարթակից ռուսական երգեր էին հնչում՝ ամեն ինչ ինչպես միշտ։ […]

Ալիեւը գծեց այն կարմիր գիծը, որից այն կողմ չի անցնելու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս չի ստանա: Ալիևը հավելել է, թե Ադրբեջանը չի փոխելու իր սկզբունքային դիրքորոշումը, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը: Ալիևը ասել է նաև, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումն է»: Ադրբեջանը հստակորեն գծեց այն կարմիր գիծը, որից այն կողմ չի […]

Ռոբերտ Քոչարյանը իրա տունը, իրա համար հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք խառնեցիք

«Ախր զարմանում եմ, դուք տեսե՞լ եք համագործակցություն։ Դուք անընդհատ ուզում եք խառնեք ժողովրդին, թյուրիմացության մեջ դնեք։ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ կապ ունի։ Ռոբերտ Քոչարյանը իրա տունը, իրա համար հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք խառնեցիք, հիմա էլ միացնում եք մեզ։ Նա մեզ հետ ոչ մի կապ չունի, չի էլ ունենալու»: ԲՀԿ նախագահը համոզված է՝ ժողովուրդն է որոշելու՝ ընդունո՞ւմ […]

Նույնիսկ երկրում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների ընթացքում Հայաստանի պետական մեքենան աշխատեց գրեթե անխափան. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ այսօր հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ. Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ։ Այսօր մենք նշում ենք Հայաստանի անկախության […]

Միայն թույլը, որ ասելու բան չունի, կարող է ցեխ շպրտել. Գագիկ Ծառուկյան

 «Մենք պատասխանը տվել ենք, մենք ցանկացածին կարանք պատասխանենք։ Բայց ուժեղ մարդը միշտ համեստ է, միշտ չափի մեջ է։ Միայն թույլը, որ ասելու բան չունի, կարող է ցեխ շպրտել։ Մենք գործի մարդ ենք», – այսօր Հյուսիսային պողոտայում նախընտրական քարոզարշավի ավարտական հավաքին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ՝ հավելելով, թե պարզապես չի կարելի երևանցիներին մասնատել […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ տալ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ տալ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը։ «Արտահայտում ենք մեր լրջագույն անհանգստությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին, ինչպես նաև՝ հարակից բնակավայրերի ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ կրակոցների կապակցությամբ, որոնց հետևանքով նաև մարդկային զոհեր գրանցվեցին», – ասված է Խաչատուրովի հայտարարության մեջ։ ՀԱՊԿ-ում համոզված են, որ […]

Ատելության խոսքը կարող է սպանել հանրային երկխոսությունը. Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համեմատությանն ու Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ատելության մթնոլորտի էսկալացիային: Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի