26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հոգեխանգարմունքի մեջ. Հրապարակ

Եվ այսպես, մտնում ենք նոր փուլ՝ ավելի կոշտ առճակատումների, քաղաքական սուր պայքարի եւ անկանխատեսելի զարգացում­ների: Ոչ ոք չգիտի, թե այս փուլը որքան կտեւի, եւ արդյոք դրանից մենք անկորուստ դուրս կգանք: Երբ իշխանությունը պահելը կամ վերց­նելը դառնում է ինքնանպատակ, երկիրը, ժողովուրդը, նրա խնդիր­ները մղվում են հազարերորդ պլան, որքան էլ ամեն օր կրկնեն՝ «ժողո­վուրդ, քո ցավը տանեմ, սա քեզ հա­մար եմ անում», այլ ոչ թե իշխանու­թյունը պահելու կամ վերցնելու:

Հին, հայտնի ասացվածք կա՝ «պատերազմ չի լինի, բայց խաղաղության համար այնպիսի դաժան պայքար կգնա, որ քարը քարի վրա չի մնա»: Ի վերջո, կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ մեր պետության առջեւ ծառացած խնդիրները լուծե­լու փոխարեն նոր խնդիրներ ավե­լացնենք եւ փակուղին ու ճգնաժա­մը, որը ժառանգություն ենք ստա­ցել ՀՀԿ-ական իշխանություններից, ավելի անհաղթահարելի դարձնենք: Եվ սա պետք է գիտակցեն եւ Ազգա­յին ժողովում հավաքվածները, որն այսօր, ի դեպ, երկրի թիվ մեկ քա­ղաքական մարմինն է եւ խորհրդա­րանական կառավարման պայմաններում կառավարության նկատ­մամբ հսկողություն իրականացնող կարեւոր մարմին, եւ կառավարու­թյունում հավաքվածները, որոնք երկրի տնտեսությունն առաջ տանե­լու, կառավարման համակարգն աշ­խատեցնելու, ներքին ու արտաքին ճշգրիտ քաղաքականություն մշակելու ու վարելու հսկայական լծակներ ու պատասխանատվություն ունեն:

Եվ մեր գլոբալ խնդիրների լուծումը հանգեցնել օր առաջ՝ դեկտեմբերին ընտրություն անել-չանելու դիլեմա­յին, առնվազն մանկամտություն է քաղաքական բոլոր դերակատար­ների կողմից: Ցավոք, այս խնդիրն այնքան է մթագնել ոմանց գիտակ­ցությունը, որ առողջ կարծիքներ, հստակ մոտեցումներ, հասարա­կության շահերից բխող քայլեր գրեթե չկան աս­պարեզում: Հոգեխանգարմունքի շրջան ենք մտել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ