Նիկոլի «հրաշամանուկը». Հրապարակ
Շիրակի «ՔՊ»-ական մարզպետ Կարեն Սարուխանյանն ուշագրավ գիտելիքների տեր անձնավորություն է: Օրեր առաջ նա հանձնարարել է փակել «Գյումրիի ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան: Երբ նրան ասել են՝ չենք կարող, փռի բացումը հովանավորել եւ մասնակցել է Սվիտալսկին, նա զայրացել է՝ Ռուսաստանի դեսպանն ինչ գործ ունի մեր փռի հետ:
Նրան բացատրել են, որ Սվիտալսկին ոչ թե Ռուսաստանի դեսպանն է, այլ՝ Եվրամիության: Նա հետաքրքրվել է՝ իսկ Եվրամիությունը որ երկիրն է: Երբ օրեր անց պարզել է, որ փուռը չի փակվել, հայտարարել է. «Երեւի Ստանիսլավսկին հարցը լուծեց»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: