13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ո՞նց է ստացվում, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ինքը կշարունակի իրականացնել վարչապետի պարտականությունները, այլ ոչ առաջին փոխվարչապետը. Վահե Դանիելյան

Փոխվարչապետի օգնական Վահե Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարդիկ հարցնում են՝ ոնց է ստացվում, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ինքը կշարունակի իրականացնել վարչապետի պարտականությունները, այլ ոչ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, մինչդեռ երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իր պարտականությունները ոչ թե շարունակեց ինքը կատարել, այլ Կարեն Կարապետյանը։ Սահմանադրություն 158-րդ հոդվածի համաձայն վարչապետի հրաժարականի դեպքում Կառավարությունը Հանրապետության նախագահին է ներկայացնում իր հրաժարականը, սակայն Կառավարության անդամները (այդ թվում՝ վարչապետը) շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

Հետևաբար, ինչպես Նիկոլ Փաշինյանի դեպքում, այնպես էլ Սերժ Սարգսյանի դեպքում, հենց ինքը պետք է շարունակեր կատարել իր պարտականությունները։ Սակայն, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կառավարությունը իր՝ ապրիլի 23-ի 470-Ա որոշմամբ փաստեց Սերժ Սարգսյանի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը՝ «հիմք ընդունելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը» և հետևաբար օրենքի հիման վրա այդ պարտականությունները դրվեցին Կարեն Կարապետյանի վրա։ Ես այդպես էլ չգիտեմ մի հայտարարություն, երբ Սերժ Սարգսյանը, բացի իր հրաժարականը, խոսեր այնպիսի հիմքերի մասին, որ անհնարին դարձնեին իր կողմից լիազորությունների կատարումը»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ