27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը պատասխանել է Գուրգեն Եղիազարյանին

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի՝ 168.am–ին տված հարցազրույցի վերաբերյալ: «168 ժամ.am-ին տված հարցազրույցում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը անդրադարձել է ոստիկանության ու ոստիկանության պետի վերջին շրջանի գործունեությանը: Հարկ ենք համարում հիշեցնել, որ շուտով կլրանա ոստիկանության պետի պաշտոնավարման 100 օրը, և այդ ժամանակ բոլորը կկարողանան ստանալ իրենց հարցերի լիարժեք պատասխանն ու […]

Նոր մանրամասներ նույնասեռականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում նույնասեռականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին: Կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ օգոստոսի 14-ին ժամը 05:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի դիմաց մի խումբ անձինք աղմկել եւ հայհոյանքներ են հնչեցրել, ինչի կապակցությամբ բնակիչներից մեկը կոչ է արել դադարեցնել աղմուկը, որից հետո […]

Կառավարությունը չի գիտակցում, որ պետությունն ամբոխավարության ասպարեզ չէ

Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Փաստորեն, երկրի համար կարևորագույն և անհետաձգելի խնդիրները լուծելու փոխարեն կառավարությունը և գրեթե ամբողջ հասարակությունը զբաղված են հեղափոխական ու հակահեղափոխական խաղալով։ Պատմությանը հայտնի են նման հարյուրավոր իրավիճակներ, որոնք հանգեցրել են քաղաքացիական զանգվածային բախումների։  Կառավարությունը չի գիտակցում, որ պետությունն ամբոխավարության ասպարեզ չէ։ Ժողովրդին կարելի է մոլորեցնել ամբոխավարությամբ, բայց անհնար է […]

Սա ոստիկանների թուլամորթության գագաթնակետն է. Սա իրականությո՞ւն է, թե՞ հատուկ մտածված խաղ

«Ոստիկանապետը պետք է լրջագույն  հետևություններ անի. Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ համասեռամոլները պետք է հարձակվեն ոստիկանության վրա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը։ Հարցին՝ առհասարակ, վերջին շրջանում տարբեր կառույցներում տեղի ունեցող ներխուժումներն ինչպե՞ս է գնահատում, նախ՝ եկեղեցու տարածք էին ներխուժել, Երևանի քաղաքապետարան, հիմա ոստիկանություն են ներխուժում, նա պատասխանեց, […]

Պարոնա՛յք, դուք լավագույն դեպքում շարքային ստախոսներ եք. 100 օրվա ընթացքում ոչ մի քայլ չարվեց. Պ. Հայրիկյան

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոնայք, թոյլ տուեք չհաւատալ ձեր ազնւութեանը, անկեղծութեանը, նպատակներին։ Դուք լաւագոյն դէպքում շարքային ստախօսներ եք, վատագոյն դէպքերը դուք կիմանաք։ 100 օրը՝ այն էլ յեղափոխական տրամադրութիւնների պայմաններում, շատ մեծ ժամանակայատուած է, բայց այս ընթացքում ոչ մի քայլ չարուեց քաղաքացիներին երկրի տէրը դարձնելու ուղղութեամբ։ Նոյնիսկ նրանց իրաւազրկող կեղծ սահմանադրութիւնը չչեղարկուեց, էլ չեմ […]

Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին

Հայ Ազգային Կոնգրեսը երեկ կոչ էր արել իր բոլոր անդամներին և համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին։ «Երեկ Վերաքննիչ դատարանը, ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ ապօրինի որոշում կայացրեց՝ բեկանելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին 1-ին ատյանի դատարանի որոշումը։ Դրան նախորդել են 46 պատգամավորների միջնորդությունը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև վերջինիս վերահսկողության տակ գտնվող […]

Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից. Ո՞վ կփոխարինի նրան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Հրամանագրի մեջ ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: Բացի այդ` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Օլեգ Եսայանը հետ է […]

Մարտի 1-ի մեղքը փաթաթված է թե Լևոն Տեր-Պետրոսյանի և թե Ռոբերտի վզին. Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «չգիտի»՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադի՞ր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, թե՞՝ ոչ։ Նշելով, որ վերադարձի դեպքում ՀՅԴ-ն Քոչարյանի հետ համագործակցելու ոչ որոշում ունի, ոչ էլ օրակարգ՝ Մարգարյանն այնուամենայնիվ Ազատության հետ զրույցում ասել է՝ ՀՅԴ բոլոր ուժերի հետ էլ պատրաստ է համագործակցել։ «Ազատություն». – Խոսվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ […]

Քոչարյանի գործում, խնդիրը պետք է դիտարկել իրավական հարթության մեջ. Վ. Էնֆիաջյան

«Խնդիրը պետք է դիտարկել իրավական հարթության մեջ, եւ այդ հարթությունում գտնվող խնդիրները պետք չէ բերել քաղաքական դաշտ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակմանը, ասաց «Ծառուկյան» խմբակցության» պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Ինչ վերաբերում է քաղաքացիական խմբերի պատճառով Ռոբերտ Քոչարյանի երեկվա տապալված մամուլի ասուլիսին, […]

Մեղադրանքի իրական պատճառը՝ Ֆարմանյան ազգանունս է. Սամվել Ֆարմանյանի քրոջ հայտարարությունը

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ֆիզմաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ֆարմանյանի հայտարարությունը.  ՄԱՍ 1  Հարգելի՛ հայրենակիցներ, Շիրակի պետական համալսարանի և հայաստանյան բուհական համայնքի հարգարժա՛ն գործընկերներ, իմ շատ սիրելի՛ ուսանողներ, օրինականության ու արդարադատության ապահովմանը կոչված հաստատությունների մեծարգո՛ ներկայացուցիչներ։  Ինչպես տեղյակ եք, Շիրակի պետական համալսարանի շուրջ տևական ժամանակ ընթացող աղմկալի զարգացումները հանգեցրեցին մեր օրերի համար «ամենատրամաբանական» արդյունքին՝ նախ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի