18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերադարձ անցյալին չի լինելու. Շարմազանով

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին ավելի կառուցողական դիրքորոշում ստանձնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցություններում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը: Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, նշել է բոլոր հարցերի լուծման համար «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի» ադրբեջանական և հայկական համայնքների բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատրաստակամության մասին: Պաշտոնական Բաքուն […]

Բաց նամակ Աննա Հակոբյանին

Կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որում մասնավորապես ասված է. «Հարգելի տիկին Հակոբյան, 2007 թվականի ամռանը Ձեր ամուսինը միայնակ նստացույց էր իրականացնում Օպերայի շենքի բակում, և ինձ իմ խմբագրության կողմից հանձնարարված էր լուսաբանել նրա ակցիան: Ես ամեն օր առավոտից համարյա մինչ երեկո գտնվում էի […]

Սեւազգեստ մայրերը դարձյալ կառավարության մոտ են /տեսանյութ/

Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների մայրերը:  Պահանջը արդեն երկար ժամանակ է նույնն է՝ ըստ նրանց, իրենց որդիները մահվան  գործերը լիարժեք չեն քննվել և իրենց որդիների կասկածելի ինքնասպանության գլխավոր մեղավորները դեռևս պատժված չեն: Վալերիյ Մինասյանի մայրը՝ Նանա Մուրադյանը Henaran.am-ի հետ զրույցում հիշեց՝ որդին բողոքել […]

Ադրբեջանական զինուժը գնդակոծում է հայ երեխաներին. միջազգային հանրությունը պետք է արձագանքի

Ադրբեջանական զորքի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական բնակչության և հատկապես երեխաների նկատմամբ ռազմական ոտնձգությունների դատապարտման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որում ասվում է. «Ս.թ. սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ ` Չինարի, Բաղանիս, Կոթի, Վազաշեն, Ոսկևան, Բերքաբեր, Այգեհովիտ գյուղերը, իսկ […]

Նյու Յորքում կայացել է Մնացականյան-Լավրով հանդիպումը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը: «Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք ակտուալ հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել միջազգային համաժողովների շրջանակներում հայ-ռուսական համագործակցությանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նախարարները հանդիպել են նաև ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ […]

Պուտինի ընտրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի ղեկավարությանը, կմասնակցի միջտարածաշրջանային համաժողովին, ինչպես նաև կհետևի Ձյուդոյի միջազգային մրցաշարի եզրափակչին: Բաքվում հանդիպումներից հետո Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կմեկնեն Դուշանբե՝ ԱՊՀ գագաթնաժողով: Հիշեցնենք, այս գագաթնաժողովին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եւ մինչ Երեւանում պաշտոնական աղբյուրները հաստատում են Պուտինի առաջիկա այցը Հայաստան, […]

ԱԺ-ն ցրելու չորս ճանապարհ՝ ո՞րը կընտրի Փաշինյանը. Հրապարակ

Քաղաքական կուլիսներում քննարկվող միակ թեման Փաշինյան-խորհրդարանական ֆրակցիաներ առաջիկա բանակցություններն են՝ խորհրդարանը լուծա­րելու, արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ։ Բոլոր ֆրակցիաներն էլ համաձայն են բանակցել։ «Առաջին հերթին՝ ժամկետների շուրջ։ Կարծում եմ՝ բոլոր ուժերն էլ նպատակահարմար կհամարեն ընտրությունները գարնանն անցկացնել, ոչ այս դեկտեմբերին՝ հազար ու մի պատճառով։ Արտահերթ ընտրությունների անցկացման 4 տարբերակ կա, բոլոր 4-ի ռիսկերն էլ մեծ են։ […]

Ծառուկյանի տիկնոջն էլ. Հրապարակ

Երեկ թերթը գրել էր այն մասին, որ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթւսրյւսնին ՀՀ իշխանությունը զրկել է դիվանագիտական անձնագրից։ ԱԳՆ-ից մեկնւսբանություն չէր ստացվել, քանի որ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին։ Պատասխա­նելով թերթի հւսրցին՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյսսլ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր. «Դա անձնական տվյալ է, չեմ կարծում, որ հրապարակման ենթակա է, միայն կարող եմ ասել, որ […]

Անդրիաս Ղուկասյանն ընդդեմ ՀՔԾ-ի

2016 հուլիսի 29-ին Սարի թաղում  լրագրողների և ցուցարարների նկատմամբ կիրառված  բռնության փաստերի հիմքով՝ Եվրոպայի խորհրդի  խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ճնշման տակ, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնական լիազորությունները անցնելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի  Հայաստան կատարած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված