18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը հույս ունի, որ նույն ցուցանիշը կարող է ամրագրել նաև ԱԺ-ում. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը գտնում է, որ քաղաքապետի ընտրությունները նոր գործընթացի մաս են միայն , ինչը ըստ նրա՝  անցումային շրջան կարող ենք համարել: «Մեզ մոտ ձևավորվել է մի իրադրություն, երբ քաղաքական իշխանության մի մասը քաղաքական մարդու մոտ է, իսկ մյուս մասը՝ տնտեսական մարդու:  Տեղի ունեցող գործընթացները պետք է իմաստավորվեն հարաբերության զարգացման տեսակետից»,-ասաց քաղաքագետը և ավելացրեց՝ տնտեսական և […]

Փաշինյանն ու Ալիեւը մի քանի բառ են փոխանակել /տեսանյութ/

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ադրբեջանի նախագահները, Թուրքմենստանի փոխվարչապետը:

Բանալի բառը «փոխզիջումը» չէր. պաշտոնական Ստեփանակերտը՝ համանախագահների հայտարարության մասին

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը համանախագահների հայտարարությունն ուշագրավ է համարում: Նրա խոսքով, այդ հայտարարության մեջ բանալի ձեւակերպումն այն է, որ համանախագահները խոսում են «բոլոր կողմերի» այլ ոչ՝ 2 կողմի մասին: «Այստեղ կարեւորը «փոխզիջում» բառը չէ, այստեղ կարեւորն այն է, որ երբ համանախագահները խոսում են ընդհանուր քայլերի մասին, նրանք խոսում են ոչ թե […]

ԱԺ արտահերթ ընտրություններ անպայման պետք է լինեն

Ժողովրդավարական երկրներում հաճախ են լինում իրավիճակներ, որ նախագահը մի կուսակցությունից է լինում, իսկ խորհրդարանի մեծամասնությունը՝ այլ: Նույնը կարելի է ասել տեղական ընտրությունների մասին։ Փաստորեն, եթե նախագահը մի կուսակցությունից է, հետո, ասենք, երկու տարի հետո խորհրդարանում հակառակ կուսակցությունն է մեծամասնությունը կազմում, ապա նախագահը պե՞տք է հրաժարական տա, որովհետև իրավաճակ է փոխվել։ Մասնավորապես, շուտով ԱՄՆ-ում Կոնգրեսի մասնակի […]

«Պառլամենտ են ԼՈՒԾ-արում … »

Հերթը հասավ Ջիվան բաշուն․ -Բանակը վարկաբեեցին․ -Կրթության համակարգը քանդեցին․ -Եկեղեցին «ջուլ» սարքեցին՝ վասն աղանդավորների, -Ընտանիքը «զարդարեցին» սեռական փոքրամասնությունների իրավունքներով․ -Թույլ տվեցին ԱԱԾ-ն գաղտնալսվի․ -Ոստիկությունը՝ «փռի ասֆալտին»․ -Մայրաքաղաքը սուպեր-մամայացրին․․․ -Ասել է՝ թե․ -Բոլոր ինստիտուտները քանդ ու քարափ արեցին, քայքայեցին․ -Ժամն է արդեն իրիկնահացի՝ -Պառլամենտ են ԼՈՒԾ-արում …  Կարմեն Դավթյան 

«Իմ քայլը» դաշինքը առանց ամաչելու քաղաքական ուժերին ներքաշեց այդ դաշտ. Գառնիկ Իսագուլյան

Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին ասաց, որ դրանք  իհարկե  սպասելի արդյունքներ էին: «Այդպես էլ պետք է լիներ, քանի որ ընտրապայքարին  չէր մասնակցում ՀՀԿ-ն և չէր լինելու այն պայքարը, որը ակնկալում էին ընտրողները: Երկրորդ պատճառը այսպիսի արդյունքի այն է, որ ընտրարշավի ողջ ընթացքում որոշ ուժեր  փորձում […]

Փաշինյանի իշխանության խնդիրը

 «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ մենք մնացել ենք քաղաքական նույն մոդելի մեջ, քանի որ կա գերիշխող քաղաքական ուժ և մեր թերությունները գալիս են նրանից, որ մենք բացարձակապես չունենք հակակշիռ. «Եթե չկա հակակշիռ, ապա մենք միշտ ունենալու ենք, բոլոր թերություններով այսպես կոչված, ամբողջական իշխանություն, որը գիտի՝ ինչ կուզի կանի»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ալավերդյանը: […]

Ինչ էին հասկացնում ԱՊՀ ղեկավարների հավաքին ՀՀ վարչապետին /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն միավորումների շրջանակում հետագա համագործակցությանը: Երեկոյան վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին: Ու ցավով պետք է նշեմ, որ այդ […]

Ռեյտինգային ընտրակարգը հանվել է. Politik.am

«Ընտրական նոր հայեցակարգի կազմման աշխատանքները գրեթե ավարտվել են: Մնացել են որոշ տեխնիկական հարցեր, որոնք այսօր հանձնաժողովը կքննարկի»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգի վերջնական տարբերակը հանրությանը կներկայացվի երկուշաբթի: Ռեյտինգային ընտրակարգը հանվել է: Նոր հայեցակարգում չեն լինի անակնկալներ: Ինչպես նշում է Իոաննիսյանը, ամեն ինչ կլինի այնպես, […]

ՄԽ համանախագահները զգուշացրել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման վտանգների մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) սեպտեմբերի 25-27-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակերում առանձին-առանձին և համատեղ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի ԱԳ նախարար Զահրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահների հետ հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ինչպես նշվում է ԵԱՀԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված