24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է ՔՊ-ի՝ քաղաքապետի նոր թեկնածուն. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կիրակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին վարչության նիստ է հրավիրելու՝ քաղաքապետի թեկնածու ընտրելու համար: Մինչ այս պահը թեկնածուները չորսն են՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը և դերասան Հայկ Մարությանը, ով վերջերս է համալրել «ՔՊ» շարքերը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը: Մի քանի օր առաջ կուսակ­ցության վարչության նիստում թեկ­նածուները ներկայացրել են իրենց ծրագրերը, սակայն […]

Ռուբեն Հայրապետյանն «մո՞ւռ է հանում» թիմերից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի առաջնության բարձրագույն եւ առաջին խմբերի, ինչպես նաեւ գավաթի խաղարկության խաղացանկը: Հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավարար է հասկանալու համար, որ ինչ–որ բան այստեղ այնպես չէ: Դժվար է ասել, թե ինչով ու ինչպես են մտածել ՀՖՖ գործկոմի անդամները, սակայն բավական թվով խաղեր, որոնք կայանալու են օգոստոսին, սկսվելու են ժամը 12.30–ին, 13.00–ին կամ, […]

Տարոն Մարգարյանը չհասցրեց. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչեւ հրաժարականը Երեւանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ, Երեւան քաղաքի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ բեղմնավոր ու արդյունավետ գործունեության համար Ավանում մի շարք անդամների հուշամեդալներով պարգեւատրելու որոշում է ընդունել, որպեսզի տոնակատարության օրը հանդիսավորությամբ հանձնի պարգեւները: Սակայն քանի որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ավագանու անդամներին պարգեւները հանձնել […]

Յուրի Խաչատուրովը չկալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառել։  Գրավը վճարելուց հետո նա ազատ կարձակվի։  Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանը. «Գրավի չափը չեմ նշի, ահռելի գումար չէ, մոտավորապես 5 մլն դրամ, հստակ չափն անհրաժեշտության դեպքում կնշեմ»։  […]

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո բավարարեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Կալանավորման հիմքերի, առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու շուրջ հարցերի […]

Տղերք, Արցախի հարցով թեմա կա՞. Արմեն Աշոտյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղուց էի ուզում Արցախ գալ։ Փետրվարից հետո հա չէր ստացվում. ԱԺ նիստեր, անձնական հարցեր, իշխանափոխություն, լիքը գործ, ու, ահա, ծննդյանս առիթով ինքս ինձ նվեր արեցի, երեկվանից այստեղ եմ, Ստեփանակերտում։ Ասեմ կրկին ու միանգամից։ Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է։ Այստեղ օրն […]

Ֆարմանյանը հորդորում է լուրջ չվերաբերվել Արսեն Թորոսյանին. բողոքի ակցիա Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվում է: Աշխատակիցներն այս պահին փակել են հիվանդանոցի մուտքն ու հրաժարվում են սպասարկել հիվանդներին՝ պահանջելով նախարար Արսեն Թորոսյանից չեղարկել հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու որոշումը:  «Մենք պահանջեցինք, որ Արսեն Թորոսյանը գա հիվանդանոց, բայց նա վախեցավ հանդիպել բժշկական համայնքին: Արսեն Թորոսյանից հարցրե՞լ եք՝ ոնց է ազատվել […]

Չարաշահումներ՝ նպաստների տրամադրման գործընթացում. այս անգամ՝Մասիսում

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալությունում առերեւույթ չարաշահումների փաստի առթիվ: ՀՀ դատախազության լրատվական ծառայության փոխանցմամբ, հուլիսի 13-ին ՀՀ դատախազություն է ստացվել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի գրությունը՝ քաղաքացուց ՀՀ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից յուրաքանչյուր տարվա 2 ամսվա նպաստի […]

Նաիրա Զոհրաբյանը հոսպիտալացվել է

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հոսպիտալացվել է. նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Հիվանդանոցից  հայտնում են, որ Նաիրա Զոհրաբյանը հավանաբար թունավորվել է աղբավայր այցելության հետեւանքով: Նշենք, որ այսօր Նաիրա Զոհրաբյանը եղել է Ազգային ժողովում, որտեղ մասնակցել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստին: Այնուհետեւ եղել դատարանում՝ «Սասնա Ծռերի» դատին: Ավելի ուշ նրա ինքնազգացողությունը վատացել […]

Մեղադրյալի աթոռին Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. Ժառանգության հայտարարությունը

Մեղադրյալի աթոռին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. նրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն, վաղ թե ուշ, պատժվում է օրենքով: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է.   «Ժառանգություն» կուսակցությունը Նոր Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում վերոնշյալ գործընթացի շարունակականությունն ապահովելու եւ երկրում օրինականության հիմքերն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի