07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարզունակ սադրանք է տեղի ունեցել «Ադեկվադ» կոչված խմբի կողմից. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին ստուգումներ են իրականացնում քրեակատորաղական ծառայությունում և «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում։

«Ընթացքում ճգնաժամային իրավիճակներ եղան, Ուրցաձոր և Անի համայնքներ գնացինք։ Նաև ՋՕ-երում ենք ստուգումներ իրականացնում», – ասաց Սանասարյանը։

Նախօրեին նա գնացել էր Մարալիկ համայնք, որտեղ միջադեպ էր տեղի ունեցել մարալիկցիների և «Ադեկվադ» հաղորդման հեղինակներ Արթուր Դանիելյանի ու Նարեկ Մալյանի միջև։

«Քաղաքացիներն կոչ եմ արել, որ ավելի հանդուրժող լինեն։ Պարզ է, որ պարզունակ սադրանք է տեղի ունեցել «Ադեկվադ» կոչված խմբի կողմից։ Հետո տարածում էին, թե ծեծել են իրենց, բայց այդպիսի բան տեղի չի ունեցել, լավ էր, որ ամեն ինչ ուղիղ եթերում է եղել», – ասաց Դավիթ Սանասարյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ