12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլի թիվն ու «դարձի» ժամանակները

 Նախկինում նրանք խորտակվող նավից փախչողներն էին, հիմա՝ դարձի եկածներ, նախկինում առնետավազք էր, հիմա՝ բոլոր նրանք, ովքեր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ գուցե այլ պատճառներով ճամբար են փոխում, քաջալերման կարիք ունեն: Հիմա նրանց չեն քննադատում, որովհետեւ հիմա «անհրաժեշտ է քաջալերել», որովհետեւ Փաշինյանն է այդպես ուզում, որովհետեւ նա է «դուխ տալիս»: Հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքերից հետո, երբ Նիկոլ […]

Կանենք այնպես, որ երևանցիներն ամեն օր ու ժամ ժպտան. մեկնարկել է Երևանի ավագանու անդրանիկ նիստը

Մեկնարկել է Երևանի ավագանու անդրանիկ նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 5 հարց։ Քննարկվելու են ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ձևավորելու, Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական, հանձնաժողովներ կազմավորելու, հանձնաժողովների նախագահներ և նրանց տեղակալներ առաջադրելու հարցերը։ «Բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ տարիներ շարունակ ունեինք։ Վստահ եմ, որ այս ավագանու կազմով, […]

Կառավարության նիստին /Ուղիղ միացում/

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որոնցից 25-ը չզեկուցվող են: Կառավարությունն այսօր կնշանակի Գեղարքունիքի, Լոռու և Վայոց Ձորի մարզպետներին: Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Ինձ սպառնալու եւ ճնշում գործադրելու ապարդյուն փորձ. Աշոտյանը՝ ՀՔԾ-ին

 ՀՀԿ նախագահի տեղակալ, պատգամավոր, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի հանրագրում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր մասին Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությանը: Աշոտյանը գրել է. «Հատուկ քննչական ծառայության ինձ վերաբերող տարօրինակ հայտարարության առնչությամբ հայտնում եմ հետեւյալը։ Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, […]

Կրկես դարձած հայրենիք. Իրավունք

Ժամանակին Սերժ Սարգսյանն ասել էր՝ մենք կրկեսի վերա­ծելու հայրենիք չու­նենք: Բայց զարմանալիո­րեն պետք է արձանագրենք, որ այժմ կրկեսի վերածված հայրենի­քը փաստ է: Դե, եթե ծաղրածուն դար­ձել է Երեւանի քաղաքապետ, ապա ինչո՞ւ չենք կարող ունենալ ծաղրածու պատգամավոր: Եվ ահա վոժդի կու­սակցության եւ կառավարության օր­գան «Հայկական ժամանակի» ծա­նուցմամբ ԱԺ պատգամավոր դառնա­լու նպատակով ՔՊ անդամակցության դիմում է գրել […]

Դավիթ Սանասարյանը գլուխ չի՞ հանում. Ժամանակ

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թեև բոլորից շատ է քննադատում նախկին իշխանություններին, սակայն իր ղեկավարած կառույցը ակտիվորեն համալրում է նախկին իշխանության ներկայացուցիչներով: Սանասարյանը վարչության պետի պաշտոնում է նշանակել հարկային համակարգում կոռուպցիայի ճարտարապետներից մեկի` ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդուն: Որդիներն, իհարկե, պատասխանատու չեն հայրերի համար, բայց մի պահ պատկերացրեք, որ Ալավերդյան կրտսերը փորձում է բացահայտել հոր կամ նրա բազմաթիվ […]

Ինչ է խոստացել Փաշինյանը Ծառուկյանին. Հրապարակ

Ծառուկյան-Փաշինյան հուշագիրը խառնել է քաղաքական դաշտի խաղացողների խաղաքարտերը։ Բանն այն է, որ իշխանությունը վստահեցրել է, որ չի խանգարի Ծառուկյանին խորհրդարան մտնելու հարցում, քաղաքական հետապնդումներ, ճնշումներ չեն իրականացվի, իսկ դա նշանակում է, որ մյուսները կպայքարեն երրորդ եւ չորրորդ տեղի համար։ Մինչդեռ շատերը հույս ունեին, որ Փաշինյանն ի վերջո Ծառուկյանին քաղաքականությունից կհեռացնի, եւ ԲՀԿ-ն կդադարի մրցակից լինելուց, […]

Ով է քանդում ՀՀԿ-ն. ծանր խոսակցություն Սերժ Սարգսյանի հետ. Հրապարակ

Հայտնի հայտարարությունից հետո՝ երեկոյան, Գեւորգ Կոստանյանը գնացել է ՀՀԿ գրասենյակ, ՀՀԿ-ականներն ահավոր տարակուսած են եղել նրա «դավաճանությունից»։ Խոսակցությունը Սերժ Սարգսյանի հետ «հեշտ չի ընթացել»՝ տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը։ Եվ չնայած Կոստանյանը վստահեցրել է, որ ոչինչ չի փոխվել, ինքը մնում է թիմի անդամ, թիմն ինչ որոշի՝ կանի եւ առաջիկայում շարունակելու է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, այդուհանդերձ, նախօրյակին՝ ՌԴ դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի թաղմանը […]

Պատգամավորի «հետևից գնալը» նույնն է, ինչ զենքը դնես պատգամավորի ճակատին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները. իրենից սկսած մինչև առաջին պատեհապաշտ հանրապետական, մեծապատիվ քաղաքական ինստիտուտներից մինչև «այս պահից սրան չենք հայհոյում, այլ գովում ենք» հրահանգի անխոս մարտիկներ»։ Մի կողմից՝ պատգամավոր «գողանալու» այս տգեղ մոլուցքը, մյուս […]

Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը

Մարդու իրավունքների պաշտպանն իր դիրքորոշումներն է ներկայացրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է իրավունքների երաշխավորման ու պաշտպանության սահմանադրական առաքելություն՝ դրանով իսկ նպաստելով երկրի իրավապաշտպան ողջ համակարգի արդյունավետ աշխատանքին: Սա իր հերթին ենթադրում է, որ Պաշտպանի ուշադրության ներքո գտնվող հիմնարար հարցերից են երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի