Կրկես դարձած հայրենիք. Իրավունք
Ժամանակին Սերժ Սարգսյանն ասել էր՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Բայց զարմանալիորեն պետք է արձանագրենք, որ այժմ կրկեսի վերածված հայրենիքը փաստ է: Դե, եթե ծաղրածուն դարձել է Երեւանի քաղաքապետ, ապա ինչո՞ւ չենք կարող ունենալ ծաղրածու պատգամավոր: Եվ ահա վոժդի կուսակցության եւ կառավարության օրգան «Հայկական ժամանակի» ծանուցմամբ ԱԺ պատգամավոր դառնալու նպատակով ՔՊ անդամակցության դիմում է գրել Հովհաննես Ազոյանը. «Ես պետք է ռեալիզացնեմ իմ ներսում եղած ինֆորմացիան, գիտելիքը, ունակություններն ու քաղաքական տրամաբանությունը: Հեղափոխության ժամանակ իմ ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցի, որը շատ հարցերում ինձ պարտավորեցնում է այսօր»: Եվ անհագ ձգտում ունենալով պաշտպանել տարբեր փոքրամասնությունների, նա հայտնում է, որ անպայման ուզում է լինել Ազգային ժողովի պատգամավոր. «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: