05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն նորից կուսումնասիրի 2017թ. Մորդովիայի գաղութում գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, գրում է kommersant.ru-ն՝ հիշեցնելով, որ Հայրապետյանը դատապարտվել էր խարդախության համար:

Հայտնի է, որ նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին Մոսկվայից եկած երկու տղամարդ Հայրապետյանին գաղութի աշխատակիցների միջոցով դեղեր են փոխանցել: Հաջորդ օրն ազատազրկվածն ընդունել է այդ դեղերն ու կարճ ժամանակ անց մահացել: Այդ մասին պատմել է հանգուցյալի փաստաբան Կարեն Ներսեսյանը:

«Մահվան նախօրեին Հայրապետյանը զանգահարել էր Հայաստանում գտնվող եղբորն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին՝ տեղեկացնելով, որ իրեն թունավորել են»,-պատմել է Ներսեսյանը:

«Ինձ թունավորել են, մինչև առավոտ չեմ ապրի: Առանց դիահերձման ինձ չհուղարկավորեք»,-Հայրապետյանի ասածը ներկայացրել է փաստաբանը:

Սակայն գաղութի բժիշկներն արձանագրել են, որ մահը վրա է հասել սրտային անբավարարության հետևանքով:

Ներսեսյանը չի բացառում, որ Հայրապետյանի թունավորմանը կարող են առնչություն ունենալ բարեկամները:

«Հայրապետյանի ժառանգության ընդհանուր չափն առնվազն 100 մլն դոլար է՝ այդ թվում նաև անշարժ և շարժական գույքը: Եթե Լևոնը բանտից դուրս գար, ապա ընտանիքում կոնֆլիկտային հարաբերությունների պատճառով ինչ-որ մեկը կարող էր զրկվել ժառանգության իրավունքից, ինչը, իհարկե, նրանց շահերից չէր բխում»,-իր տեսակետը հայտնել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Հայրապետյանի հարազատները պահանջում են, որ դիահերձման արդյունքում օրգանիզմից հանված օրգանները, որոնք դեռևս պահվում են, նորից անալիզի ենթարկվեն՝ այս անգամ արդեն Մոսկվայում, որպեսզի հնարավոր լինի պարզել մահվան պատճառը:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017թ.՝ անազատության մեջ: Ռուսաստանում հայազգի գործարարին մեղադրանք էր առաջադրվել իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700.000 դոլար վերցնելու համար։ Ինքը` Հայրապետյանը, չէր ընդունել ներկայացված մեղադրանքները:

Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ. հուլիսին` Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո։ Բացի այդ, գործարարը մեղադրվում էր Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրին պատկանած ձեռնարկությունների ունեցվածքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ