02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն կմասնակցի արտահերթ ընտրությանը, հնարավոր է՝ դաշինքով

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտորություններին պետք է գնալ նոր Ընտրական օրենսգրքով: Ըստ Բագրատյանի՝ նախագծում կատարվել են կարևոր փոփոխություններ ինչպիսին են՝ ռեյտինգային ընտրակարգի վերացումը, անցողիկ շեմի իջեցումը: ԲՀԿ-ն էլ իր առաջարկությունն է ունեցել. «Մեր առաջարկությունը վերաբերում էր զինվորականների քվեարկությանը՝ որ սպայական կազմն այլ տեղամասում քվեարկի, որպեսզի հրամանատարներն ազդեցություն չունենան զինվորների կամարտահայտման վրա»:

 ԲՀԿ-ն մասնակցելու է  արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունում նաև չեն բացառում, որ ընտրություններին կարող են գնալ այլ քաղաքական ուժերի հետ:

«Քանի որ արտախորհրդարանական ուժերը, մոնոլիտ իշխանության պայմաններում, 20 տարի  դուրս  մղվեցին  քաղաքական թատերաբեմից, կարծում եմ՝ այսօր այս ժողովրդավարության պայմնաններում ժամանակն է, որ նման կուսակցությունների հետ բանակցենք, որովհետև կան առողջ ուժեր, որոնք դժվարացել են նախորդ իշխանությունների ժամանակ իրացնել իրենց հնարավորությունները: Մենք արտախորհրդարանական ուժերի հետ կքննարկենք, կտեսնեք լավագույն տարբերակները, չի բացառվում նաև համատեղ աշխատելու, ընտրությանը մասնակցելու տարբերակները»:

Ինչ վերաբերում է կառավարության  կատարած աշխատանքին, Սերգեյ Բագրատյանը ընդգծեց,  որ այս պահին մեծ փոփոխություններ չեն եղել, բայց դրական սպասելիքներ կան:

«Ավանդների 9, 2%  աճ կա, դա նշանակում է հանրության վստահությունը կառավարության նկատմամբ, և կարևորագույն փաստ է՝ արժույթի միջազգային  հիմնադրամի կանխատեսման փոփոխությունը Հայաստանի վարկանիշի հետ կապված, որ տնտեսական աճը կառավարությունը նախատեսել էր 4%,  իրենք 6% են  նախատեսել, իսկ ԱՄՀ-ը  լուրջ կառույց է և փորձագիտական վերլուծությունների արդյունքում են հասել դրան»:

Անդրադառնալով երկու օր առաջ վարչապետի և ԲՀԿ ղեկավարի միջև կնքված հուշագրին, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ կուսակցության ներսում եղել են քննարկումներ հուշագրին կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկելուն:

«Բազմաթիվ քննարկումներ են եղել, տարբեր կարծիքներ են եղել, եղել են ձեռնպահ մնալու առաջարկներ, եղել են  շտապելու առաջարկներ: Խմբակցության նախագահը հաշվի է առել, որ  առավել շատ հակված են հուշագրի ստորագրմանը»:

Բագրատյանը հավելեց, որ հեղափոխությունն իր արտացոլանքը պետք է գտնի նաև խորհրդարանում: Քաղաքական ուժերը պետք է պատասխանատվությամբ մոտենան այս  ընտրություններին:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ