13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Փաշինյանը կրկին կհանդիպի Վահրամ Բաղդասարյանի հետ

Երեկվա ՀՀԿ-ի հայտարարությունը խելամիտ եմ համարում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը, ըստ որի, վարչապետի հրաժարականից հետո ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

Նշենք, որ վարչապետը Ազգային ժողով էր եկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպելու: Նա նշեց, որ այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպման նպատակը կատարյալ հանգստության ու հանդարտության պայմաններում իրավիճակը հանգուցալուծելն է. «Երեկվա «Հանրապետականի» հայտարարությունից հետո ես հարկ համարեցի գալ»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ի հայտարարությունը խելամիտ է համարում:

Փաշինյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունենալու նաեւ ՀՅԴ-ի հետ, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերել դեռ Փարիզում եղած ժամանակ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ