05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցած քննարկումներից հետո հանձնաժողովն ընդունել է Հայաստանի ժողովրդի՝ երկրում խաղաղ ճանապարհով փոփոխություններ իրականացնելու որդեգրած եղանակը և աջակցություն հայտնել դրան: Այդ մասին ասված է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունում, որը հրապաևակվել է Եվրոպայի խորհրդի պաշտոնական էջում: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. […]

Անգիր արեք այս կանոնը. Հրապարակ

Բումերանգի կանոնը գործում է բոլորի համար եւ բոլոր ժամա­նակներում, ուստի արժե, որ այն «անգիր» անեն բոլոր քաղաքական գործիչներն ու բոլոր ժամանակների իշխանությունները: Երբ դու իշխա­նության գալով բոլոր նախկին­ներին՝ առանց պատճառի, թացն ու չորն իրար խառնած, ճամփում ես «վաստակած հանգստի», պետք է հիշես, որ մի գեղեցիկ օր էլ քեզ հետ են այդպես վարվելու: Եվ պարտա­դիր չէ, […]

Կախարդական փայտիկը դավաճանում է

Երբ մայիսին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում վարչապետ էր ընտրվում, երկյուղած պատգամավորները զգուշավոր հարցեր էին փորձում տալ թեկնածուին երկրի համար կարևոր խնդիրների լուծման իր պատկերացումների մասին: Բոլոր հարցերը մի պատասխան ունեին՝ հակակոռուպցիա: Ապագա վարչապետը նույնիսկ չվարանեց հայտարարել, որ դա այն կախարդական փայտիկն է, որը ոչ ավելի, ոչ պակաս, Հայաստանը թռիչքի է տանելու: Բայց այն համընդհանուր ագրեսիվ […]

Մարտի 1-ի գործի բացահայտումն այս իշխանությունները ավելի լուրջ փակուղի են մտցրել

Նիկոլ Փաշինյան. «Մարտի 1-ի գործը բացահայտված է»: Սասուն Խաչատրյան. «Տիգրան Աբգարյանին սպանել է հատուկ ջոկատայինը… Սպանությունները բացահայտված են… Մարտի 1-ի սպանդին մասնակցած զինվորականները հավելյալ գումարներ են ստացել… Հովիկ Աբրահամյանի տարածքից հայտնաբերված զենքերը հնարավոր է, որ օգտագործվել են մարտի 1-ին» -Մարտի 1-ի գործով բացառապես ոչ ոքի մեղադրանք առաջադրված չէ 10 զոհերի սպանությունները ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ մասով: -Մարտի […]

Սասուն ջան, բա հո սաղ քո հրամանատար Սերժ Սարգսյանի սրտի լայնությունը չունե՞ն

Գիտեինք, որ պայթելու է․ -Գիտեինք, որ ՀՀԿ-ից, Սերժից, իշխանություններից որ պրծնեն․ -Վենդետան սեփական ՔՊ-ին ու սեփական թիմին է հասնելու․ -Բայց որ էսքան շուտ՝ -Աբսուրդ է․ Հ․Գ․ -Փաստորեն, առաջիկա ընտրություններում ՔՊ-ն է պառկելու ասֆալտին․ -Ծեփվի պատերին․ -Հ․Գ․ -Սասուն ջան, բա հո սաղ քո հրամանատար Սերժ Սարգսյանի ներողամտությունը, մարտը վարելու կարողությունն ու համբերատարությունը, սրտի լայնությունը չունե՞ն․ -Որն […]

Մի մանիպուլացրեք

Երբեք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը։ Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու։ Մանրամասները՝ ավելի ուշ: Ֆեյսբուքյան հանրագրում նման գրառում է էրել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Հիշեցնենք, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը այսօր մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին:   

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նոր ԸՕ-ին

ԱԺ Պետական-իրավական հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացություն տրվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ նախագծերին. «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և այլն։ Նոր ընտրական օրենսգիրքը կքննարկվի հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթ նիստին: […]

Նիկոլ Փաշինյանը փոխում է մարտավարությունը /տեսանյութ/

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը չի կարծում, թե Սյունիքի մարզպետի պաշտոնին նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը պայմանավորված է նոր իշխանությունների պայմանավորվածությամբ հների հետ: Սա, ըստ քաղաքագետի, տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի բարիկադներ քանդելու մարտավարության մեջ: Նիկոլ Փաշինյանը փոխել է մարտավարությունը, կարծում է քաղաքագետը: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Կամավոր կազմակերպվեք և կոլխոզ ստեղծեք. Փաշինյանի առաջարկը՝ սյունեցիներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ այսօր գտնվում էր Սյունիքի մարզում, որտեղ երեկոյան պետք է մասնակցեր քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին։ Մինչ այդ նա հանդիպել է սյունեցիներին և լսել նրանց խնդիրների մասին։ Բնակիչները բարձրաձայնել են շարք խնդիրների, […]

Կամո Արեյանն ազատվել է առաջին փոխքաղաքապետի պաշտոնից

Կամո Արեյանը ազատվել է Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնից, այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի, փոխքաղաքապետի պաշտոնում շարունակում են պաշտոնավարել Դավիթ Օհանյանը, Վահե Նիկոյանը և Արամ Սուքիասյանը։  Նկատենք, որ Կամո Արեյանը 2003 թվականից մինչ այժմ զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի