05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այն, ինչ կարելի է Յուպիտերին, չի թույլատրվում եզին»

Խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատները նախօրեին փակել էին Երևան-Սևան մայրուղին և պահանջում էին ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ նրանք մեղավոր չեն։ Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո գորիսեցիներն էին ոտքի ելել, Ալավերդու պղնձաձուլարանի ու իրենց աշխատատեղերի ճակատագիրը նույն մեթոդով փորձում են փրկել գործազրկության եզրին կանգնած քաղաքացիները, սրանից […]

Է. Շարմազանովը կհանդիպի ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հրավերով հոկտեմբերի 22-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող խորհրդակցությանը: ՀՀ ԱԺ հանրության եւ լրատվության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի եւ ԱՊՀ ՄԽՎ […]

ՀՀԿ–ն քննարկել և հաստատել է ԸՕ նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը, այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ Նիստին քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։

Կապանի անկուսակցական թեկնածուն հաղթեց ՔՊ-ին

ԿԸՀ-ն հրապարակել է Կապանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքները, ըստ որոնց հաղթել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը։ Ըստ այդմ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանն ստացել է 8 499 ձայն (44 տոկոս), Գեւորգ Փարսյանը՝ 10 507 ձայն (54 տոկոս), իսկ Էդգար Հովհաննիսյանը՝ 297 ձայն (1,5 տոկոս)։ Հիշեցնենք, որ Կապան խոշորացված համայնքում գրանցված 34969 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 19503-ը, որը կազմում […]

Էջմիածինը կունենա կին քաղաքապետ

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը ստացել է 8076 ձայն: Երկրորդ տեղում Սուրեն Մուրադյանն է՝ 3699 ձայնով: Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններում մասնակցել է 12 թեկնածու:

Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ

ԿԸՀ-ն ամփոփել է Հրազդանում քաղաքապետի ընտրության նախնական արդյունքները. Ըստ այդմ, հաղթել է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը։ Նա ստացել է 10 681 քվե (69 տոկոս), իսկ նրա միակ մրցակիցը՝ Լեւոն Ստեփանյանը՝ 4 819 քվե (31 տոկոս)։ Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16259-ը, ինչը կազմում է ընտրողների 36,82 տոկոսը։

ՀՀԿ-ի դեմ «գրոհը» Լենայի ու Արարատի ուսերին է

«Հանրապետական» պատգամավորներին իշխանության կողմը թեքելու ջանքերը շարունակվում են։ Henaran.am-ի տեղեկություններով, «գրոհի» ակտիվ դերակատարների թվում են նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ու ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ Վերջինիս վրա դրված է «Հանրապետական»  կանանց հետ տարվող «աշխատանք» – ը, որը սակայն դեռ անպտուղ է, ՀՀԿ կանայք անսասան են։  Ի դեպ, 168 ժամն արդեն գրել էր, […]

Արևմուտքը պետք է ճնշում գործադրի Նիկոլ Փաշինյանի վրա

Ամերիկյան The National Interest պարբերականի թղթակից Վես Մարտինը գրում է, որ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը այցելելու է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, բայց ի տարբերություն արևմտամետ Վրաստանի՝ Հայաստանի հետ հեշտ չի լինելու:  Հայաստանը շատ կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ի և ԵՄ շահերի համար: Երկիրը Արևմուտքում սահմանակից է Թուրքիայի հետ, Իրանի հետ՝ հարավում, և միայն Վրաստանն է նրան բաժանում Ռուսաստանից: […]

Ալավերդցիները տեղյակ չեն՝ ինչի՞ պատճառով է գործարանը դադարեցրել աշխատանքները

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները սպասում են երկուշաբթի օրը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի միջև կայանալիք հանդիպմանը, որպեսզի տեսնեն, թե ի՚՞նչ լուծումներ են առաջարկվում, ի՞նչ է լինելու գործարանի ու իրենց ճակատագիրը: Հոկտեմբերի 19-ին բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպել է Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և հայտնել, որ Տիգրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի