26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ողբերգությունը բուն եկեղեցում է

Տխուր է, եթե չասենք՝ օրինաչափ ․․․ /համբերություն ունեցեք կարդալու ․․./
Հեղափոխական իշխանությունը շարունակում է հայոց միջուկի «դատարկումը», ատոմիստական մասնատումը․
-Խոսքն օրերս մերժված՝ վեհափառի եւ հոգեւոր տարածքների անվտանգության պահպանումը օրենքով ամրագրելուն նախագծին է առնչվում ․/կարճ ձեւակերպած/։
-Կառավարությունը մերժեց այն, խնդիրը թողեց վարչապետի իրավասության ներքո․
-Խաղը վտանգավոր է ոչ միայն Նիկոլի տեսանկյունից, հոգեւոր հայրերի, այլ՝ առաջին հերթին պետության․․
ա/․Հասկանալի է՝ աստրալ պայքարով եւ վիճակներով իշխանությունը «վերցրած» Նիկոլը չէր տալու որեւէ թիզ հեգեւոր տիույթից այլ իրավասության՝ բոլորն ու ամենն իրենը պետք է լինեն, զի ինքն է «ալֆան ու օմեգան»։

-Իրավական տեսնակյունից սա ամենաուղիղ ձեւով պետության «խառնվել» է եկեղեցու գործերին՝ վերջինիս իր վերահսկողության տակ պահելու ու իր որոշումներից կախված ունենալու ռեֆրենով ․․․ հիշենք, որ հենց վարչապետի աթոռին «թառելու» առաջին իսկ օրից, Նիկոլը արգելեց վեհափառի անվտանգության աշխատակիցների ուղեկցումը, արդյունքում էլ տեւական ժամանակ Վեհարանը պաշարված մնաց, ոստիկանությունն էլ՝ անգործության էր մատնված։

-Խնդիրը Վեհափառը չէ․ խնդիրը պետության կողմից Էջմիածնի «նոր ընկալումներն» են․
Միջանկյալ էլ ասենք՝ եկեղեցու թուլացումը ի տարբերություն այսօր քայքայվող մյուս ոլոտների՝ աստճանական են իրականացնում:

-Ի դեպ, տեղեկացնենք, որ ի տաբերություն Սերժի զավակների, թոռների, Նիկոլի երեխաները մկրտված չէն։ Չորսն էլ։

-Եզրակացությունը թողնում եմ ձեզ:

Հ․Գ․
բ/Սակայն ողբերգությունը վարչապետանոցում չէ․ ողբերգությունը առաջին հերթին բուն եկեղեցում է․
-Որի պաստորը՝ արքեկպիսկոպոս Կճոյանը, փորձում է ավելի տաղանդավոր լինել դերասան քաղաքապետից՝ «քայլ արա» իր առաքելական ուղերձով, որից մազերդ բիզ-բիզ են կանգնում, որովհետեւ նախ՝ այդ Նիկոլ Փաշինյանի թերթն էր, որ մեզ տեղեկացնում էր արքեպիսկոպոսի նվազ հեգեւորության, աշխարհիկ թուլությունների մասին․․․ եւ հետո՝ պաստորի օրհնությունն ինչ կապ ուներ «Քայլ արա»-ի հետ․․․ հը՞․․․ 
-Դա դեռ ոչինչ․
-Իսկ ի՞նչ անես՝ Արամ-Ա-ի մեծադոնդող, արտիստաչափ դիֆերամբումների հետ՝ 
-Վասն մարդ․․․
-Որի անոնը Նիկոլ է․․․ ի՜նչ պատկերումներ ու ֆրեզկաներ էր հնչեցնում-նկարում մեծագույն հաջորդ պաստորը՝ յուր գովերգումների մեջ․․․
-Հայրեր, մրցակցության մե՞ջ եք՝ հաջորդ կաթողիկոս դառանլու սուրբ գործում․․․
-Աստծո կա՞մքն է այդպիսին, եղբայրներ․․․
-Այդ ուր եք այդպես արագ փութում․․․ դեպ Երուսաղե՞մ՝ խաչվելո՞ւ․․․

Հ․Գ․
գ/Այս ամենն էլ դեռ ոչինչ․
-Սուրբ Էջմիածինն էլ իր հերթին ասաց․ 
-Ճիշտ է կառավարությունը, թող մեր մասով՝ ինչ որոշում ուզում է կայացնի ․․․
-Պապից կաթոլիկ․․․ առաքելական եկեղեցո՞ւմ․․․․

Հ․Գ․
-Հետո հարցնում եք՝ ինչպես է գալիս պետության վախճա՞նը․․․ ինչո՞ւ էին անցյալ դարի նույն այս օրերին Էջմիածնի պատերի տակ որբերը լցված, ու Թումանյանն էր մղկիտով անցնում նրանց կողքով․․․

-Ասված է՝ Աստծո դաաստանն իր տնից է սկսելու․

Հ․Գ․
-Սիրելիներ՝ կառավարության ու Էջմիածնի․
-Հավատացնում եմ՝ 
-Կա Հայաստանում Տիրոջ մնացորդը, որը ոչ միայն օրենքներ է ներկայացնում կառավարությանն ու ձեզ, այլեւ՝ ամեն առավոտ աղոթքն հղում իր Աստծուն՝
-Վասն Լույսի ու Հոգու․ վասն փոքրիկ Հայաստանի ու նրա փրկություն․․․
-Կարող եք հանգիստ լինել․․․

Կարմեն Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ