ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա, կձևավորվի երկու նոր հանձնաժողով
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանում ստեղծել 11 մշտական հանձնաժողով՝ նախորդ գումարման խորհրդարանում գործած 9 մշտական հանձնաժողովների փոխարեն, այսօր ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Ավելացող երկու հանձնաժողովներն են լինելու՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը և Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Այս հանձնաժողովի ստեղծումը, ըստ Վարդանյանի, պայմանավորված […]





































