06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ավագանու նիստերի դահլիճը նմանվել է քաղաքին և դարձել փոքր-ինչ թափթփված. Թեհմինա Վարդանյան

Ցավով պետք է արձանագրեմ, որ Երևանի ավագանու նիստերի դահլիճը նմանվել է քաղաքին և փոքր-ինչ թափթփված է, անկարգուկանոն, Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։

Նա խնդրեց իր ասելիքի մեջ որևէ ենթատեքստ չփնտրել։

«Ասում եմ ամեն ինչ ուղիղ և հասկանում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում գուցեև ժամանակ չի եղել ընթերցելու ավագանու կանոնակարգը, և ես պատրաստվում եմ մի քանի կետ ընթացել», – ասաց Թեհմինա Վարդանյանը։

Ավագանու անդամն ընթերցեց կանոնակարգից մի քանի կետ, որոնցով սահմանվում է, թե ժամը քանիսին է սկսում հերթական նիստը, մինչև քանիսը տևում, երբ է հայտարարվում ընդմիջում, հարցերն ինչպես են քննարկվում։

«Այս կետերը խախտվում են յուրաքանչյուր նիստի ընթացքում առաջին իսկ օրվանից։ Խնդրում եմ հարգենք միմյանց, ավագանու ինստիտուտը՝ ևս», – նկատեց Թեհմինա Վարդանյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ