Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Վ.Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա, և երկրները զգալի փորձ են հավաքել տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցության համար», – ասվում է զեկույցում: […]





































