05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դուք ստացել եք լայն հնարավորություններ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները. Արմեն Սարգսյանը՝ պատգամավորներին

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին: Այս մասին 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ունեցած ելույթում ասաց  ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը:  

«Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը:

Հարգելի պատգամավորներ,  դուք ստացել եք լայն հնարավորություններ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան»,- ասաց ՀՀ նախագահը:

Նա հավելեց, որ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական,  մշակութային և կրթական կյանքին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ