07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Լուկաշենկոն սպասում է, որ վարչապետի կողմից հրավեր լինի, Հայաստան գա. Ծառուկյան

Լուկաշենկոն սպասում է, որ վարչապետի կողմից հրավեր լինի, գա հանդիպի, լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ իր ընկեր Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին չի հորդորում ավելի կոռեկտ լինել և չգերադասել Ադրբեջանի շահը Հայաստանի հետ հարաբերություններում, Ծառուկյանն ասաց.

«Ուրեմն ինքը շատ կոռեկտ ա: Իր վերաբերմունքն ու հարգանքն էլ դուք տեսել էիք: Ինքը սպասում է, որ մեր վարչապետի կողմից հրավեր լինի, ինքը գա ու հանդիպի վարչապետի հետ, հանդիպի ձեզ հետ և ձեզ հուզող ցանկացած հարցի պատասխանի», – ասաց նա։

Դիտարկմանն՝ արդյոք նախատեսվում է Լուկաշենկոյի այց Հայաստան, Ծառուկյանն ասաց. «Դուք վարչապետի աշխատակազմից հետաքրքրվեք` հրավերն ուղարկե՞լ են, թե՞ ոչ, ինքը պատրաստ է գալու»

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ