16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱԺ-ում ընթանում է խորհրդարանի փոխխոսնակների ընտրությունը. փակ քվեարկությունը կտևի 1 ժամ

Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի փոխխոսնակների ընտրությունը։

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունից փոխխոսնակների պաշտոնում առաջադրվել են Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմադիր փոխխոսնակի տեղի համար պայքարում են «Բարգավաճ Հայաստանից» Վահե Էնֆիաջյանն ու «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը։

Նշենք, որ այս քվեարկության դեպքում որոշիչ է լինելու խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» քվեարկությունը։ Այս ուժը հայտարարել է, որ քվեարկելու էч առաջնորդվելով ժողովրդի քվեարկությամբ։ Ըստ իշխող մեծամասնության՝ ընդդիմադիր փոխխոսնակ պետք է ընտրվի այն ուժի ներկայացուցիչը, որը ժողովրդի քվեարկության արդյունքում առավել մեծ ներկայացվածություն ունի խորհրդրանում։

Նշենք, որ քվեարկությունը կավարտվի 12։00-ին, որից հետո կամփոփվեն արդյունքները։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ