15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի դեռ այդ խնդիրը չի լուծվում, ես պարբերաբար ՊՆ գլխավոր հրամանատարների դեմ հայտարարություններ եմ անելու. Վովա Վարդանով

«Թուրքերը դիրքերը առաջ են տարել Նախիջևանի այն հատվածում, որը կոչվում է չեզոք գոտի, նույնիսկ հայտարարություն եմ լսել, թե՝ իրենց տարածքում, բայց թուրքը տարածք չունի, ով նման բան է ասում, թուրքամետ է կամ մոլորյալ։ Իսկ իրենք առաջ են բերել դիրքերը, որի արդյունքում կարողանում են «կարեկտիրովկա» անել իրենց հրետանին՝ ճանապարհին գնացող տեխնիկային խոցելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն […]

Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են ստորագրելու, որը երաշխավորելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը

Մոսկվան և Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում: «Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա ուժեր չեն լինելու և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ՝ որևէ սպառնալիքի կամ […]

Տավուշի սահմանագծում ադրբեջանական բանակը փոխարինվում է սահմանապահ զորքերով. ինչի՞ է սպասում Ալիեւը /տեսանյութ/

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Ասթաֆայի հատվածի (սահմանակից Տավուշի մարզին) պահպանությունը 3-րդ բանակային կորպուսի մարտական զորամասերի փոխարեն այսուհետեւ իրականացնելու է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։ Ըստ Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանի՝ այս հանձնարարականով նշյալ հատվածում ադրբեջանական ԶՈՒ-ն փաստացի փոխարինվում է սահմանապահ ծառայությամբ, մինչդեռ Ադրբեջանի այս հնարքը ոչ թե խաղաղությանը միտված գործողություն է, […]

Արտակ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին /տեսանյութ/

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը այցելել է Նաիրի Հունանյանին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Տեսել եմ նրան խցում, առանձնազրույց եմ ունեցել», – ասաց Զեյնալյանը: Նա ընդգծեց, որ հետաքրքրվել է Հունանյանի առողջական վիճակով՝ խորհուրդ տալով վերջինիս զբաղվել սպորտով: Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրներին, գրել էին, որ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է «Դատապարտյալների […]

Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների մասին բարձր պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններ արեց. դա մերժելի է. Լարիսա Ալավերդյան /տեսանյութ/

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անընդունելի է համարում Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ կոշտ դիրքորոշումներով հանդես գալը։ «Բացասական եմ գնահատում այնպիսի արտահայտությունները, երբ պետության բարձրաստիճան անձն այնպես է անդրադառնում, ինչպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը Արցախի իշխանությունների մասին՝ կոշտ, բարձր պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններով։ Ես դրան բացասական եմ վերաբերվում։ Ինձ համար մերժելի է այդպիսի տոնայնությունը […]

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել. Արտակ Զեյնալյան

«108 հազարից ավելի անձանց նկատմամբ կիրառվել է վարչական համաներում»,- այսօր լրագրողների հանդիպմանն ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ ընդգծելով, որ կարճվել են կատարողական ավելի քան 1 մլն 260 հազար վարույթ։ «Իրականացվել է քրեական համաներում, այս պահի դրությամբ ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ, իսկ պրոբացիայի ծառայությունում համաներում կիրառվել է ավելի քան 1000 շահառուի նկատմամբ»,- […]

Որքան է ԱԺ-ում ամենաբարձր և ամենացածր աշխատավարձը

Այս օրերին ԱԺ շենքում աշխատանքային եռուզեռ է: Նախապատրաստվում են դիմավորել 7-րդ գումարման պատգամավորներին: Թարմացվում են ԱԺ գույքը, կահույքը, գորգերը: Այս մասին գրում է galatv-ն: Իսկ որքան աշխատավարձ կստանան ԱԺ ղեկավարներն ու պատգամավորները: Ըստ օրենքով ամրագրված գործակցի ու հաշվարկի՝ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կկազմի […]

Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է. Արամ Սարգսյան

«Մենք» դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սենսացիոն ելույթին. «Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ-ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող , մեր ռազմավարական գործընկեր և գլխավոր դաշնակից Ռուսաստանին։ Իսկ իմ կարծիքով, […]

Մենք՝ ով, դուք՝ ով, կմաշենք ձեզ, կանցնեք, կգնաք. Էդմոն Մարուքյանը պատասխանում է ԲՀԿ-ին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների դեմ այլանդակ, սարսափելի հակաքարոզչություն է իրականացվում: Այս մասին  ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Դրված են մեծ ռեսուրսներ, հեռուստաընկերություն, մեդիադաշտ, մեծ փողեր, ֆեյքեր եւ ֆեյք մարդիկ: Մի հարձակում է, մի վայնասուն․ մարդիկ զարմանում են, զանգում են, գրում են՝ այ Էդմոն ջան, այ ախպեր ջան, էս ինչ ա եղել: Հո՞ […]

Ինչո՞ւ ես բերանդ ջուր առել, վախենո՞ւմ ես քննադատել Վլադիմիր Վլադիմիրովիչին. Ալեքսանդր Լուկաշենկոն` Նիկոլ Փաշինյանին

Բելառուսական ԶԼՄ-ները շարունակում են հրապարակել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սենսացիոն ելույթը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մասնավորապես, Բելառուսի ղեկավարը խոսել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ իր երկխոսության մասին, որտեղ պատասխանել է Փաշինյանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբեյալ դժգոհությանը: «Պուտինի ներկայությամբ, այնտեղ էր նաև Իլհամը, ես Նիկոլ Փաշինյանին ասացի՝ Նիկո′լ, արի վերջ տանք: Ո՞վ է Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի