22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը հավերժական արժեք է, իսկ հավերժականի նորն ու հինը չի լինում…

Նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով ԱԺ պատգամավորներին, ասում է` «Դուք ստացել եք լայն հնարավորություններ` կյանքի կոչելու «թավշյա հեղափոխության» գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները, կերտելու նոր Հայաստան»: Ամիսներ առաջ կարծում էի, որ գոնե պետական բարձրագույն իշխանության ներկայացուցիչները Հայաստանը հնի և նորի բաժանելու գործելաոճից կհրաժարվեն: Կարծում էի, որ «նոր Հայաստան» տգետ ձևակերպումը արագ կմոռացվի, որովհետև հայերի Հայրենիք Հայաստանը հարատև է ու չի կարող նորագույն պատմության շրջափուլում «նոր Հայաստան» ձևակերպումը քաղաքական խոսքի բաղադրիչ լիներ: Հայաստանը հավերժական արժեք է, իսկ հավերժականի նորն ու հինը չի լինում, մաշտոցյան տառերի նորն ու հինը չի լինում, Նարեկացու նորն ու հինը չի լինում, մեր հավատքի նորն ու հինը չի լինում: Բայց կյանքը ցույց է տալիս, որ ամբոխավարական դատարկախոսությունը դեռ տևական ժամանակ արդիական է լինելու:

Արմեն Սարգսյանի ելույթից ինձ ապշեցրեց «թավշյա հեղափոխության արժեքներ» բառակապակցությունը: Թե ի՞նչ արժեքներ են մարդկությանը տվել ամերիկյան ու ֆրանսիական հեղափոխությունը, ռուսական հեղափոխությունը, բոլորս գիտենք: Բայց թե ինչու՞ է Արմեն Սարգսյանը պետական հեղաշրջումը սղղացնում «թավշյա հեղափոխություն» անվան տակ, երևի թե սոցիլոգիական-հոգեբանական ուսումնասիրության առարկ է, ոչ թե քաղաքագիտական: Այնուամենայնիվ, հետաքրիր է, թե ո՞ր արժեքն ի նկատի ունի Արմեն Սարգսյանը` գավառական մակարդակի արտաքին քաղաքականությունը՞, Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառի նկատմամաբ ոտձգությունները՞, հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելը՞, զանգովի արդարադատությունը՞, մարդասպանության համար մեղադրվողներին բանտերից ազատելն ու քաղաքական գործիչ սարքելը՞, տռանսֆեստիտների քաղմաս գրոհելն ու չդատվելը՞, փողոցներում նախարար գործից ազատելը՞, մարդուն ասֆալտին փռելը՞, թե՞ ասենք` պառլամենտի շենքի գրոհը գործադիր իշխանության ղեկավարի կողմից:

Վերոնշյալ հարցերին Արմեն Սարգսյանը դեռևս չի պատասխանել: Անգամ, եթե վերջին մարդը մնամ, այս հարցերը Արմեն Սարգսյանին տալու եմ` անընդհատ ու հետևողականորեն: Որովհետև ինքն իրականում վախենալու և կորցնելու ոչինչ չուներ: Որովեհտև իր դիրքով ու կերպարով այս ամիսների ընթացքում հնարավորություն ուներ հորինած ու մտացածին իրականությունը ցրելու, փուչիկներ պայթեցնելու, միֆեր ոչնչացնելու, իրական արժեքների մասին բարձրաձայնելու` հանուն այն երկրի ու ժողովրդի ճշմարտության և արդարարության, որի նախագահ իրեն ընտրել էին: Ավաղ, չարեց…

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ