13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Նաիրա Զոհրաբյանը՝ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունների մասին

«Ես հասկանում եմ, որ տարբեր քաղաքական գործիչներ կարող են քաղաքական կոռեկտության, քաղաքական լեքսիկոնի հետ կապված խնդիրներ ունենալ: Կապրենք՝ կտեսնենք, կաշխատենք՝ կտեսնենք, թե ինչպիսի ընդդիմություն կլինի «Բարգավաճ Հայաստանը» և ընդհանրապես ինչպիսին կլինի այս խորհրդարանը:

Այնպես որ՝ ես խորհուրդ չեմ տալիս որևէ մեկին կանխակալ գնահատականներ հնչեցնել և հատկապես «Բարգավաճ Հայաստանի» մասով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ «Իմ քայլը» նմանեցրել է Կոմկուսին, իսկ ընդդիմադիր ուժերին՝ նրա արբայնակներին, կամ «Նիկոլի ֆաներին»:

Ըստ նրա՝ իրենք կողմ են կոռեկտ փոխհարաբերությունների բոլորի հետ՝ թե խորհրդարանում առկա, թե խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերի, իսկ ով խախտեց կոռեկտության սահմանը, բնականաբար, պատասխանը մի քանի անգամ ավելի ստանալու է.

«Ես ընդհանրապես կողմ եմ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ