23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա, կձևավորվի երկու նոր հանձնաժողով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանում ստեղծել 11 մշտական հանձնաժողով՝ նախորդ գումարման խորհրդարանում գործած 9 մշտական հանձնաժողովների փոխարեն, այսօր ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Ավելացող երկու հանձնաժողովներն են լինելու՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը և Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Այս հանձնաժողովի ստեղծումը, ըստ Վարդանյանի, պայմանավորված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ:

7-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն են՝

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, որը կունենա 12 անդամ
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 14 անդամով
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով
Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամով
Պետա-իրավական հարցերի հանձնաժողով 15 անդամ
Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ նախատեսվում է ունենալ 11 անդամ
Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 15 անդամով
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով:

3 մշտական հանձնաժողովի ղեկավարումը կվերապահվի խորհրդարանական ընդդիմությանը: Հայտնի էր, որ մարդու իրավունքների և հանրային հարցերի, ինչպես նաև Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարումը վստահվում է Բարգավաճ Հայաստանին, իսկ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը՝ Լուսավոր Հայաստանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ