11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տպավորություն է, որ Հայաստանում ՆԱՏՕ-ն հայտնի է միայն փորձագետների նեղ շրջանակներին. Գերմանիայի դեսպան

Հայաստանի երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակվում է բնականոն կերպով, այսօր Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը` ներկայացնելով առաջիկա շաբաթ սպասվող միջոցառումները: Նա ընդգծեց, որ Հայաստանում է գտնվելու նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Ասուլիսի բանախոսներից ՀՀ-ում […]

Այս պահին տարածքային կառավարման համակարգում կրճատումները հավասարազոր են Զինված ուժերում կրճատումներին

Այս պահին տարածքային կառավարման համակարգում կրճատումները հավասարազոր են Զինված ուժերում կրճատումներին: Ցանկացած ռեֆորմ պետք է լինի ճիշտ ժամանակին: Պետական ապարատում միգուցե և ուռճացվածություն կա: Սակայն չկա նպատակների և գործողությունների համակարգային ուսումնասիրություն, որը թույլ կտար ռացիոնալ գնահատական տալ` որքանո՞վ է ուռճացված պետական ապարատը: Բայց սա առանձին քննարկման թեմա է: Եթե գլոբալ առումով կրճատումների խնդիրը վիճելի է […]

Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին

Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին: Կարդացի Մինսկի խմբի խմբի համանախագահների հայտարությունը: Արձանագրենք. ա. Առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը գրեթե ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին: բ. Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները Երևանում հայտարարեցին, որ բանակցային վերջնական փուլին պետք է Արցախը մասնակցի, ապա այժմ ուղիղ […]

Կեղծարարներ միշտ էլ եղել են, բայց այսքան շատ ու փչացա՞ծ

Կեղծարարներ միշտ էլ եղել են, բայց այսքան շատ ու փչացա՞ծ… Սա ոչ այլ ինչ է, քան խոսքի ազատությունն օրորոցում գնդակահարելու միջավայրի ստեղծում, որպեսզի ոչ ոք չհանդնգնի քննադատել օրվա իշխանությանը… Չնայած վերջերս լուրեր սփռվեցին, թե Փաշինյանը դժգոհել է իր համախոհների ֆեյսբուքյան ակտիվությունից, միևնույնն է՝ չեմ ուզում հավատալ, որ իշխանությունը մնացել է այդ կեղծարար զանգվածի հույսին… Բայց […]

Հայկական կողմի, ՀՀ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն անարձագանք են մնում ադրբեջանական կողմից. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները, ինչը դատապարտելի է: Հենց սա է արտացոլված նաև համանախագահների վերջին հայտարարության մեջ: Հայկական կողմի, ներառյալ՝ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն այդպես էլ անարձագանք […]

Համասեռամոլության և թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի եւ վերջ. Էդուարդ Շարմազանով

Համասեռամոլության և թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի եւ վերջ: Հարգելի հայրենակիցներ, առաջնորդվելով ազգային եւ քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ եւ մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, հանրապետական գործընկերներիս հետ 6-րդ գումարման ԱԺ-ում շրջանառության մեջ եմ դրել օրենսդրական փաթեթ «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն իրականացնելու մասին: Ըստ […]

Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը խիստ ուշագրավ է. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը խիստ ուշագրավ է։ Հայաստանում իշխանափոխությունից հետո սա առաջին ծավալուն, ծրագրային եւ համեմատաբար ուղիղ խոսքն է բանակցային գործընթացի առկա իրավիճակի մասին։ Ավելի բաց եթե ասեմ, գնահատում եմ այն որպես բանակցային գործընթացը պահպանելու եւ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու փորձ՝ կողմերին ուղղված հստակ ուղերձներով։ Վտանգ կա, որ Ղարաբաղյան […]

Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է. «Մարտի 1-ի իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ԱՄՆ ) ողջունեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ […]

Ադրբեջանում մարտի 11-15-ի զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է հանդիսանում. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասված է. «Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման եթե ընդգրկված են`   1.ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ, 2.ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ, 3.ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ, 4.ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային […]

Շարժումն ամեն ինչ է, նպատակը` ոչինչ․ 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է․ «Տնտեսական թեմաներով գրող լրագրողների համար տխուր ժամանակներ են: Կարդացեք մեր լրատվամիջոցների տնտեսական լուրերը և կհամոզվեք: Լուրերի առնվազն կեսը խիստ միջնորդավորված կապ ունեն մեր տնտեսության ու կենցաղի հետ: Նավթի համաշխարհային գների տատանումը, հնարավոր է, որ աղերս ունի: Բայց նման պնդում դժվար է անել եվրոպական ու ամերիկյան տնտեսական գիգանտների ու պարզապես հայտնի ընկերությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի