30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նպատակահարմար չեմ գտնում անձնական նամակագրությունները հրապարակելը. Մակունցը՝ Արսեն Թորոսյանի գրառման մասին /տեսանյութ/

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասին բուռն քննարկումների տեղիք է տվել:

Թորոսյանը գրել էր՝ «Քիչ առաջ ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել այստեղ։ Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ և այլն։

Անկեղծ ասած օգնություն չեմ էլ ակնկալում նրանցից, բայց և թույլ չեմ տա որևէ արհեստական խոչընդոտ այդ կարևոր ծրագրերի իրականացման ընթացքում ու չեմ վարանի իրերը կոչել իրենց անուններով, ինչպես միշտ։ Մի բան բոլորի համար թող պարզ լինի. ես այս պատասխանատու գործում ունեմ գեթ մեկ առաքելություն՝ բերել դրական փոփոխություններ մեր երկրի առողջապահական համակարգում և բնակչության առողջության մեջ։ Այլ շահեր, ի տարբերություն ոմանց, ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ»:

Այս առնչությամբ այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հարցին՝ գիտե՞ք, թե ովքեր են այդ պատգամավորները ու ինչպե՞ս եք արձագանքում այդ գրառմանը, պատասխանեց. «Մեր խմբակցությունում բոլորը աշխատում են հենց դրական փոփոխությունների ուղղությամբ: Հավելյալ մեկնաբանությունների համար, կարծում եմ, արժե դիմել պարոն Թորոսյանին»:

Հարցին՝ երեկ խմբակցությունում այդ հացը թեժ քննարկվել է ու դուք պատգամավորներին ասել եք՝ արեք հիշենք, թե ով դրանից առաջ ինչ է արել, դուք ի՞նչ եք նկատի ունեցել դա ասելով՝ Մակունցը պատասխանեց. «Նախ, այն, ինչ դուք համարում եք թեժ քննարկում, դա ներխմբակցային նամակագրություն է, որի հետ կապված որեւէ մեկնաբանություն տալ չեմ ուզում եւ ընդհանրապես դա համարում եմ էթիկայի նորմերի խախտում: Այնուամենայնիվ, կանդրադառնամ ձեր ասածին՝ նման բան ես չեմ ասել, ես ասել եմ բոլորովին այլ բան, թե ինչ՝ ես նպատակահարմար չեմ գտնում անձնական նամակագրությունները հրապարակելը»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ