11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Ավինյանը որոշել է իրենով անել. Ժամանակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հայտնի է կառավարման համակարգը իր մտերիմներով համալրելու կարողություններով, որոշել է իրենով անել նաև էներգետիկայի խիստ եկամտաբեր բնագավառը: Քանի որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը լուծարվում է  և միացվում տարածքային կառավարման նախարարությանը, Ավինյանը փորձում է այս նախարարությունում էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարար նշանակել իր մտերիմ Տիգրան Արզումանյանին: Իրար հետ մտերիմ են նաև նրանց […]

Յուրաքանչյուրը «մուծվում» է 70 հազար դոլար. Իրատես

Ասում են, թե օրվա իշխողները բզին ձեռքով խփելու տրամաբանությամբ են առաջնորդվում: Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուների ցանկի հրապարակման աղմուկը դեռ չխաղաղված (հիշենք`այն պայթեցրեց համացանցը), մեկ-երկու օր անց, ասում են, վերջինս հավաքել է Հայաստանի հազար հարկատուների ցուցակի առաջին երեք տասնյակ գործարարների (գրասենյակից զանգել են գործարարներին, «ապսպրել»` գա բացառապես այն մարդը, ով հարց լուծող է) […]

Ինչ տեսանյութ են ցույց տվել Փաշինյանին. Դավիթ Սանասարյանի օրերը հաշված են. Ժողովուրդ

Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության գլխին շարունակվում են սև-մութ ամպեր կուտակվել: Ավելին՝ երեկ օրաթերթին իրազեկ աղբյուրներից տեղեկու­թյուններ հասան այն մասին, որ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի օրերն այդ պաշտոնում, այնուամենայնիվ հաշված են: Նա արարքներ է թույլ տվել, որոնք հազիվ թե որևէ կերպ ներվեն իշխանությունների կողմից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին […]

Փաշինյանը մտածում է պլան Բ-ի մասին. ով է հաջորդ «քավության նոխազը». Փաստ

Երեկ ՀՀ վարչապետն այցելել է Արցախ՝ մասնակցելու ԱՀ անվտանգության խորհրդի նիստին: Թերթի տեղեկություննե­րով` արցախյան հարցով Հայաստանի իշխանություններն ունեն մի շարք տարբերակ­ներ, որոնք բոլորն էլ, բնականաբար, բխում են Հայաստանի ու Արցախի շահերից և դուրս են դավադրապաշտության բոլոր սահ­մաններից: Սակայն հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարու­թյունից հետո, մեր տեղեկություններով, Փաշինյանը մտածում է պլան Բ-ի մասին, ըստ որի, […]

Այս մանդատը Փաշինյանին հնարավորություն կտա չտապալել սպասվող բանակցությունները. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը կայանալիք Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Փաշինյանը պետք է դիմի Արցախի լեգիտիմ և օրինական իշխանութուններին և ստանա նրանցից իրենց անունից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի հետ բանակցելու մանդատ՝ խիստ սահմանափակ լիազորութուններով:   Այս մանդատը հնարավորություն կտա նրան, մի կողմից չնահանջել իր հայտարարած գծից, մյուս կողմից չտապալել սպասվող […]

Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարցում Ադրբեջանը ոչինչ չի իրականացրել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման  վերաբերյալ՝ ողջունելով հանդիպելու պատրաստակամությունը և ընդգծելով, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և […]

Սա ամենահիմար բանն է, որ կարող էր անել այսօրվա իշխանությունը: Այս մարդիկ չեն հասկանում, որ կանգնել են պատերազմի շեմին

Պաշտոնական Երևանը «բնական» և «սովորական» որակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նախօրեին տարածած հայտարարությունը։ ԱԳՆ-ն սկզբից փորձեց հանրության ուշադրությունը շեղել այդ տեքստից՝ հրապարակ նետելով ամորֆ և բացառապես ադրբեջանական կողմին ուղղված անբովանդակ մի հայտարարություն։ Հետո, երբ հասկացան, որ դրանով էլ ավելի շատ կրքեր են բորբոքել, որոշեցին արդեն վարչապետի մակարդակով մարդկանց փորձել հանգստացնել։ Սկզբից Վլադիմիր Կարապետյանն է հանդես գալիս […]

Դու մի ասա`էսօր ընդամենը Աշոտիկի ծնունդ է

Ես էլ խոր ու տառապալից անհանգստությամբ հետեւում եմ` -Փաշինյանի Ղարաբաղ այցին. -Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի վաղվա օրակարգին… -Վանեցյանի /ողջույն, պարոն Վանեցյան. գնացել եք վերաբնակեցնեք գրավյալ շրջանները` այս տագնապալի օրերին/. -Իրար վրա եմ բերում թղթերս ու նոթերս. -Թե` յարաբ` ինչով օգնեմ ղարիբ հայրենիքիս… -Վերաբնակեցման խնդրին, ֆորմատի կայացմանը… -Ղարաբաղ` անվտանգության նիստի մեկնած գերագույն գլխավոր հրամանատարիս.. Հ.Գ. -Մտատանջվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի