19 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հինգ հարց կառավարությանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված խնդիրների կապակցությամբ։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Խմբակցության հարցապնդման մեջ առանձնացված են հետևյալ կետերը.   – ո՞րն է կառավարության տեսլականն իր կազմում կատարվող փոփոխությունների հետ կապված – որո՞նք են կրճատվող ԾԻԳ-երը և ՊՈԱԿ-ները – ի՞նչ սկզբունքով […]

Ազատության հրապարակը սալիկապատելու գաղափար կա

Կա գաղափար ամբողջ Օպերայի և Ազատության հրապարակի հարակից շրջանում իրականացնել աշխատանքներ՝ գեղարվեստական ձևավորմամբ, դա վերաբերում է նաև Օպերայի շենքին: Կա նաև բուն հրապարակի տարածքը սալիկապատելու գաղափար: Այս մասին լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Ինչու միանգամից բոլոր սրճարանները չեն ապամոնտաժվում, խոսնակն ասաց. «Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում նաև բիզնեսի վերակազմավորումը, ողջամիտ ժամկետներ […]

Երբ կարգախոսները հանում ենք, տեսնում ենք, որ այս իշխանությունը խոսելու այլ թեմա չունի. քաղաքագետ

Կարևոր է հասկանալ, թե Օպերայի տարածքում այսօր ինչ է կատարվել: Այն, որ ժամանակին պետք էր թույլ չտալ նման վայրերում սրճարաններ կառուցելը, հասկանալի է: Հասկանալի է նաև, որ դրանք պետք է քանդվեն: Նաև պարզ է, որ կա գործազրկության խնդիր և մարդկանց պետք է այլընտրանքի համար պայմաններ ստեղծել ու նոր նման քայլերի գնալ: Գործազրկությունն ու ապագայի հանդեպ […]

Շեֆ, չհավատաս. Կենտրոնական բանկը ռումբ է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ

2019 թվականին մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու համար։ Պաշտոնապես այդ հայեցակարգը արժանացել է միջգերատեսչական համապատասխան հանձնաժողովի հավանությանը, որը գլխավորում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը: Այս լուրը գրեթե ուշադրություն չարժանացավ եւ […]

«Վերեւից» խնդիր է դրված՝ կամ հրաժարական, կամ «հավարատարմության երդում». Փաստ

Թերթն արդեն անդրադարձել է ՏԻՄ ոլորտում տիրող իրավիճակին, թե ինչպես են մարզպետներն ամեն կերպ փորձում իրենց դիրքերն ամրապնդել համայնքային «դաշտում» և վերահսկո­ղություն սահմանել հատկապես ֆինան­սական հարցերում: Թերթի տեղեկու­թյուններով՝ մարզպետներն այս հարցում հստակ ուղղորդում ունեն «վերին» իշխանություններից. նրանց վրա «պլան» է դրված, որ մինչև կառավարության գոր­ծունեության մեկ տարվա հաշվետվու­թյունը, համայնքների բոլոր «ըմբոստ» ղեկավարների առումով այնպիսի միջոց­ներ ձեռնարկեն, […]

Հայաստանը կգրավի տիեզերքը 0 դրամով. իշխանության մտքի թռիչքը. Ժողովուրդ

Օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնո­լոգիաների նախարարությունը մտադիր է Հայաստանը դարձնել տիեզերքի բնագավառում գործու­նեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը:  Ավելին՝ այս գերատեսչությունն անգամ օրենսդ­րական փոփոխություններ է առաջարկում, նշելով, թե տիեզերական արդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե է մուտքագրվում 0 դրամ, մինչդեռ տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտ 270 մլրդ դոլար: […]

Ավելի բարձր պաշտոններ «հին գելերին». Ժամանակ

Օրերս անդրադարձել էինք ՊԵԿ Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Օհանյանի նշանակմանը։ Գրել էինք, որ նա նշանակվել է Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ և պաշտոնով հավասարվել որդուն` Սինոդ Օհանյանին, որը Արաբկիրի  հարկայինի պետի տեղակալն է։ Մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան Օհանյանի նշանակումից։ Բանն այն է, որ Արմեն Օհանյանը Շենգավիթի  հարկային տեսչության պետի տեղակալ նշանակվելուց […]

Պատգամավորին կնքել են «փոքրիկ Նիկոլ» անունով. Հրապարակ

Իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանին իր ժեստիկուլյացիայի, խոսքի առոգանության, ձեռքի շարժումների և այլ հատկանիշների պատճառով շատերն են նմանեցնում Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ ոմանք անգամ նրան կնքել են «փոքրիկ Նիկոլ» անունով։ Դուք հատո՞ւկ եք նմանակում Փաշինյանին՝ հարցրել է մեր լրագրողը։ Պապոյանը ծիծաղել է․ «Այն մարդիկ, որոնք ինձ գիտեն վաղուց, իմ ուսանողները հատկապես կփաստեն, որ այդպես չէ, ես բացարձակապես […]

«Ռոբերտ վարչապետ» կոչվող առաջին ծաղիկը

Օպերայի ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները գոռացել են Ռոբերտ վարչապետ, հեղափոխականները խառնվել են իրար՝ թե ըհը, պատվերով են ցույց անում, հետևները հակահեղափախական ուժերն են։ Մինչև տարևերջ «Ռոբերտ վարչապետ» են ասելու խանութպանը, հացթուխը, մսագործը, գյուղացին, նայելու են թե իրենց շրջանառությունը ոնց է նվազում, գործը փակվելու վրա է, ու որ ղայդին ընդդիմություն չլինի, շատ չեն մտածի թե ում անունը […]

Քաղաքապետը ստատուս է գրում, փոխանակ դուրս գա ու շփվի մարդկանց հետ՝ թաքնվելու փոխարեն

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տպավորություն է, որ այս երկրում որևէ բան չի փոխվել. նույն կարմիր բերետավորները՝ անտանելի պահվածքով ու կեցվածքով, ժողովրդին քաշքշող ու հարվածող ոստիկանները, նույն գործելաոճը… Դե քաղաքապետն էլ նույն աշխատասենյակում նստած ստատուս է գրում, փոխանակ դուրս գա ու շփվի մարդկանց հետ՝ թաքնվելու փոխարեն։ Հը՞։ Բա՞ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի