28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ավելի բարձր պաշտոններ «հին գելերին». Ժամանակ

Օրերս անդրադարձել էինք ՊԵԿ Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Օհանյանի նշանակմանը։ Գրել էինք, որ նա նշանակվել է Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ և պաշտոնով հավասարվել որդուն` Սինոդ Օհանյանին, որը Արաբկիրի  հարկայինի պետի տեղակալն է։

Մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան Օհանյանի նշանակումից։ Բանն այն է, որ Արմեն Օհանյանը Շենգավիթի  հարկային տեսչության պետի տեղակալ նշանակվելուց առաջ՝ այս տարվա փետրվարի 1-ին մասնակցել է Արմավիրի բաժնի պետի համար հայտարարված մրցույթին, սակայն հաղթող չի ճանաչվել։ Մրցույթում հաղթել է Վահան Սողոմոնյանը։ Բայց որքան էլ զարմանալի է, պարտվելուց հետո նա ընդամենը 20 օր անց՝ փետրվարի 21-ին նշանակվել է Շենգավիթի  հարկայինի պետի տեղակալ։

Նույնը կրկնվել է Գերասիմ Մկրտչյանի դեպքում, ով նույն ժամանակահատվածում մասնակցել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, սակայն հաղթող է ճանաչվել կրկին Վահան Սողոմոնյանը։ Բայց կարճ ժամանակ անց Գերասիմ Մկրտչյանը, ով շատ հին կոռուպցիոներ է, նշանակվեց ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության բաժնի պետի տեղակալ։ Փաստորեն, երկուսն էլ մրցույթներում պարտվելուց հետո ավելի բարձր պաշտոն են ստացել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ