03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հայաստանը կգրավի տիեզերքը 0 դրամով. իշխանության մտքի թռիչքը. Ժողովուրդ

Օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնո­լոգիաների նախարարությունը մտադիր է Հայաստանը դարձնել տիեզերքի բնագավառում գործու­նեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը: 

Ավելին՝ այս գերատեսչությունն անգամ օրենսդ­րական փոփոխություններ է առաջարկում, նշելով, թե տիեզերական արդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե է մուտքագրվում 0 դրամ, մինչդեռ տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտ 270 մլրդ դոլար:

Նշենք, որ Հայաստանում տիեզերական արդյունաբերություն գո­յություն չունի: Էլ չենք խոսում այն մասին, որ չկան կազմակերպություններ, որոնք թողարկում են տիեզերական ոլորտին առնչվող արտադրանք: Բայց, չնայած սրան, ՏԿՏՏՆ-ում վստահ են, որ Հայաստանում կձևավորվի տիեզերական արդյունավետության ոլորտի մասնագետների՝ ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխա­նիկներ, որակյալ սերունդ: Ու մի օր էլ կնվաճենք տիեզերքը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ