11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի՞

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։ Միջնորդությունը կքննվի այսօր՝ մարտի 13-ին, ժամը 12:30 -ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: ՀՔԾ-ն նոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունը  միջնորդություն է ներկայացրել  ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրվածխափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ: Միջնորդությունը կքննվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության  […]

Առավոտը՝ վատ լուրով. դարձյալ զոհ զինված ուժերում

Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.: Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Շատերդ երևի մտածում եք, որ պատերազմի դաշտում հայտնված մարդիկ անվախ են: Բայց իրականում այնտեղ վախենում են բոլորը, անվախ մարդ չկա. Արկադի Տեր-Թադևոսյան

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում «Պատերազմի դասեր» խորագրով դասախոսությունների շարքի շրջանակում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախի հերոս, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ:   Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը: Հանդիպման սկզբում ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը շեշտեց, որ ակումբի […]

Կառավարությունը բարձունք է հանձնում. Վիգեն Սարգսյանի կոչը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունը բարձունք է հանձնում. Փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը: Ինձ հասած տեղեկություններով՝ Պետգույքի կառավարման վարչությունն ակտիվ գործընթաց է սկսել այդ ուղղությամբ: Համարել են, որ դա բանակին, հատկապես` կուրսանտներին շատ կլինի: Չէի հավատում, քանի որ աղբյուրը Պետգույքի […]

Համանախագահների հայտարարությունը ազդակ էր Երևանին, որ Փաշինյանը հետ կանգնի ֆորմատի փոփոխության իր առաջարկից. քաղաքագետ /տեսանյութ/

Մի կողմից՝ ծայրահեղ բնույթի արձագանքներ, մտահոգության և խուճապի էլեմենտներ կան,  մյուս կողմից էլ՝ ասում են`մտահոգվելու առիթ չկա: Ես կարծում եմ՝ ոչ մեկը, ոչ մյուսն օբյեկտիվորեն չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը: «Խնդիրն այն է, որ ապրիլյան փոփոխություններից հետո համանախագահները զգացին, որ կա […]

Փաշինյանը կարող է ներկայացնել Արցախի տեսակետը, բայց չի կարող բանակցել. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը  որակում է կոշտ։  Չնայած  որևէ նոր ասելիք չկա, սակայն անսպասելի էր հայաստանյան լսարանի համար: «ՄԽ համանախագահները առաջարկում են թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին վերսկսել բանակցություններն այն կետից, որում նրանք փաստացի ավարտվել էին: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը կոշտ  հայտարարել է, որ Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախին՝ բանակցային գործընթացում: Իրանում Նիկոլ Փաշինյանը […]

Այս զորավարժություններն աննախադեպ են. առաջին անգամ Ադրբեջանը կիրառել է հակատանկային կոմպլեքս

Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժություններն իրենց բնույթով աննախադեպ չեն, քանի որ հայկական կողմն ականատես է եղել ավելի մեծածավալ զորավարժությունների, որտեղ ներգրավված են եղել մինչև 20 հազար մարդ։ «Այս զորավարժությունը տարբերվում է տեխնիկական միջոցներով, որը նախկինում մերձկասպյան թուրքերը չեն ունեցել, իսկ այսօր ունեն։ Երեկ զորավարժություններին մասնակցել են տանկային ստորաբաժանումները, ինչը […]

Վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում, և ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպեսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների և քննարկումների մասին. Բակո Սահակյան

Այսօր՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստում Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Անվտանգության խորհրդի համատեղ նիստի հարգելի մասնակիցներ, Մենք առաջին անգամ ենք այսօր անդրադառնալու մեր երկու հանրապետությունների, ասել է թե՝ մեր հայրենիքի համար կարևորագույն և առաջնահերթ խնդիրների քննարկմանը: Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի