22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետը մարտահրավեր է նետել Բաքվին. «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւ Հայրապետյան /տեսանյութ/

«Արցախում համատեղ անվտանգության խորհրդի նիստ անցկացնելով՝ վարչապետը մարտահրավեր նետեց Բաքվին: Խոսքը խաղաղության նախապատրաստման խնդրի մասին է: Հասարակությունները պետք է սկսեն խոսել իրար հետ: Ալիեւը հայտնի է ատելության կոչերով եւ բարդ իրավիճակում կարող է  հայտնվել, որովհետեւ ՀՀ-ում պետական մակարդակով ատելության քարոզ չի եղել, ինչը մեզ հնարավորություն է տալիս խոսել խաղաղության մասին»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով օրերս կայացած ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւ Հայրապետյանը:

«Այլ է հարցը, որ մենք երբեք չենք համաձայնի խաղաղության՝ Ադրբեջանի պայմաններով: Ադրբեջանում խաղաղության նախապատրաստումը՝ քննարկումները, բացակայում են»,- փաստեց նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին՝ բավականին քննարկված հայտարարությանը (թե այն հասցեական չէ եւ խնդիրներ է ստեղծում հայկական կողմի համար), Տաթեւ Հայրապետյանը  նշեց. «Համանախագահները հակամարտության կողմեր չեն եւ հաշտարարի դեր են խաղում: Իմ կարծիքով՝ պատահական չէր, որ ՄԽ հայտարարությունը տարածվեց Ադրբեջանում կազմակերպված զորավարժություններից առաջ՝ կողմերին կոչ անելով զերծ մնալ ապակայունացնող գործողություններից: Այս կամ այն հայտարարությունը եկեք չօգտագործենք պարտվողականության համատեքստում»: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ