22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշեց բավարարել Հատուկ Քննչական ծառայության միջնորդությունը՝ մերժելով Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավով ազատ արձակելու միջնորդությունը, այդ մասին քիչ առաջ հայտարարեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Այսպիսով,  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Նշենք, որ ՀՔԾ-ն միջնորդել էր ևս 2 ամսով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։

«Ըստ էության, քրեական գործի 300.1 հոդվածով հիմնավորումները պայմանավորված են մինչև հիմա առկա 4 հատ այլ դատական ակտերով, որոնց հիմքով էլ հաստատել է հիմնավոր կասկածը, դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, այսինքն՝ միակ հիմքը, ըստ էության այն է, որ հիմա նյութերի ծանոթանալու փուլն է, ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը», -ներկայացրեց Արամ Օրբելյանը։

Այդուհանդերձ, դատարանը գտել է, որ Քոչարյանի նկատմամբ առաջադրված կաշառք վերցնելու վերաբերյալ քրեական գործով չկա հիմնավոր կասկած, սակայն կալանավորելու մասին որոշումը կայացվել է, քանի որ, ըստ փաստաբանի, եթե մեկ դրվագով կա հիմնավոր կասկած, ապա դա տարածվում է նաև մյուս դրվագների վրա։

Փաստաբանը տեղեկացրեց, որ այս նիտին Քոչարյանը ներկա է եղել։ Օրբելյանը նշեց նաև, որ պատրաստվում են բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումը, քանի որ վստահ են՝ դատարանը չի կարող կաշկանդված լինել նախկինում խափանման միջոցները կիրառելիս կայացրած դատարանների որոշումներով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ