22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Նիկոլ հեռացիր. սուպեր մամա …». դարձյալ բախումներ Ազատության հրապարակում /տեսանյութ/

Օպերայի տարածքում իրավիճակը կրկին լարվել է: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտարարել է, որ պայմանավորվածություն ունի ապամոնտաժման ենթակա «Ջազզվե» սրճարանի ներկայացուցիչների հետ, որի համաձայն, պետք է նրանք իրենց գույքը հանեն, որից հետո պետք է ապամոնտաժվեր այն: Սակայն, ավելի ուշ Էրիկ անունով քաղաքացին ասաց, որ նման պայմանավորվածություն չի եղել: Արդյունքում որոշում կայացվեց, որ պետք է ապամոնտաժումը շարունակվի:

https://www.youtube.com/watch?v=As58rCukwAw&feature=youtu.be&fbclid=IwAR2Gx20vY_5JqzzVzKK1ElEfdi5y3GouP9wWFXjweErZZyngoAddPO3xi5c

Երբ հատուկ տեխնիկան կրկին մտավ Ազատության հրապարակ, ակցիայի մասնակիցները կրկին սկսեցին ընդդիմանալ, եղավ բախում: Այստեղ էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Իշխող ուժի պատգամավորին, սակայն Ազատության հրապարակում չէին ուզում տեսնել: «Էս, գիտե՞ք, որ պատգամավորն ա, չգիտի, թե ով է գրել հիմնը: Եռագույնն ի՞նչ է նշանակում, արա դե գնա էլի ստուց»,-ասաց քաղաքացին:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ տեսանյութ էր տարածվել, որտեղ իշխող ուժի պատգամավորը չգիտեր , թե ով է օրհներգի հեղինակը, չգիտի նաև, թե ինչ են խորհրդանշում ՀՀ պետական դրոշի գույները:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ