20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մինչեւ գլխավոր դատախազին ռադ չանի, էս գործերին բացահայտում չի լինի. սեւազգեստ մայրերը՝ ԿԳ նախարարին /տեսանյութ/

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին այսօր՝ մարտի 14-ին, Կառավարության դիմաց մոտեցավ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են վերաբացված գործերը։

«Ես ժամանակին զբաղվել եմ այս գործերով, այն ժամանակ խախտումներ էի հայտնաբերել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Սեւազգեստ մայրերը նախարարին առաջարկեցին նախ գլխավոր դատախազին փոխել․ «Ուղղակի թոզ են փչում մեզ վրա, վարչապետին փոխանցեք, որ մինչեւ գլխավոր դատախազին չփոխի, ռադ չանի, մինչեւ հին համակարգը դուրս չգա, էս գործերին բացահայտում չի լինի։ Մինչեւ էս մարդկանց, որոնք իրենց թաթով փակել են էս գործերը, չհանեն, բան էլ չի փոխվի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ