11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր հիմքեր չկան տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար. փորձագետներ

Իշխանափոխությունից հետո կարելի է, իհարկե, այնպիսի հայտարարություններ անել, թե Հայաստանում կլինի նաև տնտեսական հեղափոխություն, բայց տնտեսական համակարգն անմիջապես չի կարող ենթարկվել խիստ փոփոխությունների: Իսկ սա նշանակում է, որ այսօր ունենք այն, ինչ ժառանգել ենք նախորդ իշխանություններից ու տնտեսական հեղափոխություն այսօր ակնկալել պետք չէ: Այս մասին ասուլիսում հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով, նման հայտարարությունները բերել են […]

Եթե մարտի 1-ը բացահայտված է՝ ո՞ւր են հանցագործները. Գուրեն Եղիազարյան /տեսանյութ/

ԱԱԾ նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարություններին, որ մարտի 1-ի դեպքերն արդեն բացահայտված են, նկատեց, եթե մարտի 1-ը բացահայտված է՝ ո՞ւր են հանցագործները։ «Ո՞ւր են այն սրիկաները, որոնք կրակ բացեցին անմեղ մարդկանց որդիների վրա, ո՞ւր են այն ստահակները, որոնք առանց աչքերը թարթելու՝ գնդակահարեցին դիմահար կրակով, […]

Հայրենիք-սփյուռք կենտրոնը լուծարվեց

 «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարվեց։ Դա պայմանավորված է առաջիկայում սփյուռքի նախարարության վերակազմակերպման արդյունքում ձևավորվող նոր ինստիտուցիոնալ կառույցի կողմից ՊՈԱԿ-ի գործառույթների, մասնավորապես, ծրագրերի և միջոցառումների իրականացման անհնարինությամբ և այդ գործառույթները ըստ բնագավառների առանձին պետական մարմիններին վերապահելու անհրաժեշտոււթյամբ:

«Դու վարչապե՞տ ես, խուլիգա՞ն ես, խառոշի՞ ես». Եղիազարյանը պահանջում է Փաշինյանից ասել՝ ինչ կապ ունի Սորոսի հետ

Գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ, ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյան ասում է, որ երկրագնդում չի եղել մի արյունահեղություն, որտեղ ներգրավված չլինի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հիմնադիր Ջորջ Սորոսը։ Քաղաքական գործիչն ասում է, որ Արաբական գարունը կատարվել է Սորոսի փողերով՝ մասնավորապես Լիբիայի դեպքում։ Բաց հասարակություն կոչվածը, ըստ նրա, ամենափակ կազմակերպությունն է։ Հրապարակախոսի պնդմամբ՝ «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան […]

Դատախազությունը հերթական անգամ ձևական գործողությունն է իրականացնում, մարդասպանին թողնում է ազատության մեջ. սպանվածի մայր /տեսանյութ/

Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, շարունակում է պնդել՝ որդու սպանությունը կատարվել է ոչ թե մեկ հոգու, այլ խմբի կողմից: «Ներկա պահին մեղադրանք է առաջադրվել մեկ հոգու՝ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ, սակայն կա ևս մեկը, ով դանակի հարվածներ է հասցրել որդուս: Խոսքը Հովհաննես Թոփչյանի մասին է, ով որդուս դանակի հարվածներ է հասցրել, պատվիրված սպանության […]

Ամուսիններից մեկը կարող է լինել 50 տարեկան, մյուսը՝ 20. նոր պայմաններ երիտասարդ ընտանիքների համար/տեսանյութ/

ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նախագիծը:   Վարչապետը հարցրեց. «Ի վերջո, սրանով «Վերածնունդ» ծրագրի խնդիրը լուծվե՞ց։ լուծվել է, որի համար շատ ուրախ եմ»:  «Վերածնունդ» ծրագրի խնդիրը այս նախագծով չի լուծվում, որովհետեւ այդ ծրագրի շահառուները չեն կարող օգտվել «Երիտասարդ ընտանիքին` […]

ԱՄՆ-ում պատրատվում են Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը, տոմսի արժեքը՝ 150 դոլար

Համացանցում տեղեկություն է շրջանառվում, որ ապրիլի 3-ին ԱՄՆ-ում կլինի Աննա Հակոբյանը: Նրան տեսնելու համար տոմսեր են արդեն վաճառվում՝ 150$ արժողությամբ: Այդ տոմսերում Աննա Հակոբյանը ներկայացվում է որպես ՀՀ առաջին տիկին:  

Այս տեսքով չպետք է գնա ԱԺ. Հարկային օրենսգրքի նախագիծը փոթորկեց կառավարության անդամներին

Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը բավականին երկարատև ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների և հարակից նախագծերը: Ըստ այդմ՝ ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավելի տնտեսական աճի: Ընդ որում, թեև վերջինս տեղի է ունենում ներդրումների և արտահանման խթանման ճանապարհով, այդուհանդերձ բնակչության կենսամակարդակին առնչվող ցուցանիշները նույնպես բարելավվում են: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի