11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունների ուրախությունը՝ պետական ծառայությունից զատ կանանց եւ տղամարդկանց այլ պարտավորությունները /տեսանյութ/

Երկրորդ օրն է իշխանավորների հումրները կանանց եւ տղամարդկան առանձնահատկությունների շուրջ անպակաս են: Երեկ Ազգային ժողովում գործընկերների բուռն ծիծաղի պատճառ դարձավ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի միտքը, թե կանայք երեխաներ ունենալու առանձնհատկություն ունեն, այսօր էլ կառավարության նիստին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ քանի որ վաղը մարտի 8-ն է, ցանկանում է իր համերաշխությունը հայտնել […]

Վարչապետը հանձնարարել է բոլոր միջոցներով ազատվել անցանկալի պետական ծառայողներից. սկսեք ձեզնից

Ինչպես և սպասվում էր, երեկ Կառավարության հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ներողամտություն չհայցեց ՀՀ այն քաղաքացիներից, որոնց իր Կառավարության անդամները պիտակավորել էին, որպես հավելյալ արդյունք չստեղծող, այլև այդպես էլ չբացատրեց՝ ինչ է նշանակում «հավելյալ արդյունք»։Հետևաբար առկախված մնացին հարցերը, թե Ի՞նչ չափանիշների հիման վրա է գնահատվելու հավելյալ արդյունքը։ Ինչ-որ չափանիշ կա՞, որ թույլ կտա որոշել […]

Նիկոլ Փաշինյանին չի՞ բավարարում լրատվամիջոցների աշխատանքը. լայվ կառավարության նիստին

Մինչ լրագրողական հանրույթը փորձում է մարսել վարչապետի տիկնոջ հեգնանքը նախկին գործընկերների հանդեպ, /առաջին տիկինը հրապարակային դասեր է տալիս լրագրողներին, ովքեր իրեն տեսնելիս «շոկահարվում» են -հեղ./ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական «քայլն է անում» ընդդեմ ԶԼՄ-ների. վարչապետին կարծես չի բավարարում լրատվամիջոցների աշխատանքը: Վերջինս որոշել է իր՝ տարբեր իրավիճակներում  արդեն սովորական դարձած լայվերին ավելացնել նաև կառավարության նիստը:  […]

Նիկոլ Փաշինյանը՝ սեփական ծուղակում. 168 Ժամ

  Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և Հայաստանի վարչապետը հուսով է, որ մեկ տարվա ընթացքում կհաջողվի լուծել այդ հարցը։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։ Փաշինյանը բացատրել է, որ սա ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլև Եվրասիական տնտեսական միության տարածքում ընդհանուր կարգավորման հարց է, քանի որ միության իմաստը հենց […]

Պետական ապարատի 10 000 «հավելյալ արժեք չստեղծող» աշխատակիցներին փուլերով կկրճատեն. Հրապարակ

Պետական կառավարման համակարգում կրճատումների փաթեթի ամբողջական լուծումները շուտով հայտնի կդառնան, մի բան պարզ է, որ կառավարությունը որոշել է անցնցում իրականացնել պետապարատի «հավելյալ արժեք չստեղծող» աշխատակիցների կրճատումը։ Կառավարությանը մոտ կանգնած շրջանակներից տեղեկացանք, որ Ջանջուղազյանի առաջարկած 10 հազարի կրճատումը միանգամից չեն անի, այլ առաջիկա 2 տարվա ընթացքում։ Այժմ կառավարությունում քննարկում են «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության վրա, շուտով կհրապարակվեն […]

Արթուր Վանեցյանի արտոնյալ քեռին. Ժամանակ

Արարատյան մաքսատան գանձումների համակարգման եւ հաշվառման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Արամ Ազարյանը՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քեռին, արտոնյալի կարգավիճակում է։ Նա արդեն մոտ 8 ամիս է՝ աշխատում է Արարատյան մաքսատանը, սակայն առ այսօր հայտարարագիր չի ներկայացրել։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում ոչ մի կերպ հնարավոր չէ գտնել ԱԱԾ պետի քեռու ունեցվածքի մասին հայտարարագիր, մինչդեռ […]

Ցավում եմ ձեզ համար, տիկին Հակոբյան, իմ եւ ձեր պատկերացումները լրագրողական էթիկայի մասին տարբեր ն. Առավոտ

Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր՝ Մարիամ Փաշինյանի բրյուսելյան այցի մասին այս աղմուկին չէի անդրադառնա, եթե չլիներ հենց իր՝ Աննա Հակոբյանի հրապարակումը, որտեղ նա վարչապետի աշխատանքային այցը լուսաբանելու համար Բրյուսել մեկնած լրագրողներիս վրա այսպես ասած «բոչկա է գլորում»: Վարչապետի կինը դավադրությունների տեսությամբ մի պատկեր է նկարագրում, թե Բրյուսել մեկնած լրագրողները, իրեն ու դստերը պատահաբար […]

Պետբյուջեում, նաև պահուստային ֆոնդում առկա են լուրջ խնդիրներ. նոր վարկի տակ կընկնենք. Փաստ

Թերթի աղբյուրը պարզել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի բուն նպատակը ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական հիմքեր է ունեցել: Պարզվում է, որ վարչապետը ոչ այնքան հագեցած օրակարգով Բրյուսելում էր ՀՀ-ում առկա լուրջ ֆինանսական հարցերը կարգավորելու համար: Տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը եվրոպացիների հետ քննարկումներում ֆինանսական աջակցության հարց է բարձրացրել, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել առաջիկա ամիսների բյուջեի […]

Գուայդոն խոստացել է շարունակել կատարել Վենեսուելայի նախագահի պարտականությունները

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ կշարունակի կատարել երկրի նախագահի պարտականությունները, հաղորդում է TASS-ը: Գուադոյի խոսքերով, ինքը կանի դա, որպեսզի ի կատար ածի երկրի բնակիչների հույսերը: Բացի այդ, ընդդիմության առաջնորդը հորդորել է իր կողմնակիցներին՝ շարունակել պայքարը Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Նա խոստացավ, որ շուտով երկրում կանցկացվեն զանգվածային ցույցեր: Ավելի վաղ Գուայդոն […]

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը «հետամնաց» է որակել ռուսական գիտությունը

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Փիրսը հայտարարել է, որ ռուսական գիտությունը «հետամնաց» է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ նա սա ասել է կազմակերպության Քիմիական զենքի արգելման (OPCW) մասին նոր զեկույցի արդյունքների հիման վրա: Ըստ Փիրսի, ռուսական գիտությունը գտնվում է «հարթ հող» մակարդակի վրա, քանի որ Ռուսաստանը չի ցանկացել ճանաչել կազմակերպության հետաքննության արդյունքները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի