22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սրճարանի աշխատակիցները կանգնել են հոսանքի լարերի վրա. լարված իրավիճակ

«Ինքս միշտ ասել եմ, որ կողմ եմ Օպերայի ճարտարապետական ամբողջական տեսքի վերականգնմանը, կողմ եմ ապամոնտաժմանը, բայց եթե ապամոնտաժում են, պետք է ապամոնտաժվեն բոլոր սրճարանները՝ առանց բացառության։ Օպերայի տարածքն ունի հստակ պարիսպ, դրանից այս կողմ բոլորը հավասար են։ Ապամոնտաժվող սրճարանների դեպքում պայմանագրերն են նայել, մի քիչ խոցելի տեղ են գտել ու «կպել» են մի քանի սրճարանի»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի  ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի կողմից Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժմանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են սրճարանների ապամոնտաժումը՝ տարածքը կանաչապատելու նպատակով։
Այս գործընթացը հարուցել է սրճարանների աշխատակիցների զայրույթը, քանի որ նրանք դառնալու են գործազուրկ։

Անի Խաչատրյանի խոսքով՝ Օպերայի ճարտարապետական տեսքն ավելի շատ խաթարում են հարակից տարածքում գտնվող բարձրահարկ շինությունները, քան՝ փոքր սրճարանները:

«Օպերայի հարակից տարածքում պուրակ կլինի այն ժամանակ, երբ կքանդեն բոլոր սրճարանները, այլ ոչ թե կողմնապահություն կանեն, և խոսք կլինի միայն 2-3 սրճարանի մասին։ Մարդկանց գործազուրկ դառնալու հանգամանքը խիստ մտահոգիչ է, այդ պատճառով եմ ասում, գոնե այս տարի պետք է թույլ տային, որպեսզի մարդիկ աշխատեին և հաջորդ տարվա համար աշխատանք գտնելու փորձեր անեին»,- շեշտեց ավագանու անդամը։

Ապամոնտաժման աշխատաքները ժամանակ առ ժամանակ ընդհատվում են, քանի որ սրճարանների աշխատակիցները թույլ չեն տալիս նրանց աշխատել, տեղում աշխատում են ոստիկանները՝ հնարավոր բախումները կանխելու համար։ Սակայն իրավիճակը խիստ լարված է. սրճարանի աշխատակիցները կանգնել են հոսանքի լարերի վրա և թույլ չեն տալիս ապամոնտաժել այն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ