26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հաջորդը Օղակաձեւ զբոսայգին է. Ժողովուրդ

Երևանի կենտրոնում` Օպերային հարող տարածքում, երեկ իրավիճակը բավականին թեժ էր: Երևանի քաղաքապետարանը ան­ցել է Օպերային հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելուն, փոխարենը այնտեղ կանաչապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս գործընթացի մասին քաղաքապետարանը հայտարարել էր ավելի վաղ` սրճարանատերերին տարածքն ինք­նակամ լքելու ժամանակ տալով: Սակայն այս ընթացքում ընդամենը սրճարաններից մեկի սեփականատերն է ինքնակամ կատա­րել պահանջը, իսկ մյուսները, ընդհակառակը, երեկ ամեն կերպ դիմադրում էին: Անգամ, որպես բողոքի նշան, երեկ միացրել էին հեղափոխության օրերի երգերը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռևս դերասան ժամանակ հնչեցրած երգերը: Պար­բերաբար երեկ վիճաբանություններ էին լինում սրճարանատերերի, սրճարանների աշխատակիցների ու տարածքում գտնվող քա­ղաքապետարանի աշխատակիցների միջև: Բանը հասավ անգամ «կարմիր բերետավորների» միջամտությանը:

Մինչ այդ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվո՞ւմ է սրճարանատերերին փոխհատուցման տարբերակը: «Ինքնակամ կառույցներին փոխհատուցելու որևէ իրավական հիմք առկա չէ: Իսկ սրանք ինքնակամ կառույցներ են եղել՝ առանց օրենքով սահմանված ընթացակարգերի կառուցված, հետևաբար փոխհատուցում չի ենթադրում»,- ասաց նա: Ավելին, ըստ Մարտիրոսյանի՝ օրենքը հնարավորություն է տալիս քաղաքապետարանին ապամոնտաժման աշխատանքների ծախսերը պահանջել հենց սրճարանատերերից՝ համապատասխան հայց ներկայացնելով դա­տարան: Սակայն Մարտիրոսյանն ասաց, թե առայժմ նման քայլի դիմելու մտադրություն չունեն. «Ես չեմ կարող դրանք նշել, այս պա­հին ընթանում են աշխատանքները, հետագայում համապատասխան քննարկումներ կիրականացվեն, և որոշում կկայացվի»:

Իսկ մինչ այդ նկատենք, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է կանաչապատման ծրագրեր իրականացնել նաև Օղակաձև զբոսայգում՝ այնտեղից ևս հանելով կառուցված, բայց և չգործող սրճարանները:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ