13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ու եկան քայլող քանդողները

Ու ԵԿԱՆ ՔԱՅԼՈՂ ՔԱՆԴՈՂՆԵՐԸ

Աշխարհասփյուռ հայությանը եթե նկարագրելու լինենք, պիտի ասենք՝ աշխատասեր, շինարար, խելացի ու միամիտ։

Բնա՛վ, միամիտ չի նշանակում պարզամիտ, այլ նշանակում է «մի միտք ունեցող», այսինքն հավատում է այն ամենին, ինչ ասում ու խոստանում է կառավարությունը՝ չհավատալով, որ իր սիրելի կառավարությունը խաբում է իրեն։

Այսպես, միամտորեն հավատացինք «կախարդական փայտիկի» գոյությանը, մեր քարե քաղաքը կանաչապատելու ծրագրին մի «կարգին» կողմ քվեարկեցինք, օտար արժեքների «կաթիլային» ներարկմանը շուտով անտարբեր կդառնանք, Արցախի բանակցություններն էլ Աստված գիտի, թե ինչպես կընթանան։

Թավշյա երկիր ու կանաչ մայրաքաղաք ունենալը հրաշալի է, բայց միմիայն այն դեպքում, երբ սեփական ժողովուրդը ոսկու և արծաթի մեջ է ապրում։ Հակառակ դեպքում «թավիշը շուշաթուղթ» է դառնում, «կանաչը՝ դժգույն»։

Արդյունքում ունենք գործազուրկների մեծ բանակ պարգևավճարների ֆոնին, անփորձ կառավարիչներ ահագնացող մարտահրավերների ֆոնին, հարկային հավելյալ բեռի տակ ճկռող քաղաքացիներ արտագաղթի ֆոնին։

Եկե՛ք մտածենք՝ ու՞մ հետ էինք միամտորեն քայլում՝ քանդողների, թե՞ արարողների։

Տվե՛ք մեզ մի խելացի՛, բարեկի՛րթ, ուժե՛ղ ու պրոֆեսիոնա՛լ կառավարիչ, և մենք կծաղկեցնենք Հայաստանը»։

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանության ՀԿ

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ